Հոգեբանական խմբային թերապիան շարունակում է մնալ Հանգանակի շահառուների հետ մեր աշխատանքի կարևոր մասը՝ նրանց տրամադրելով ապահով տարածք՝ խորհելու, կիսվելու և միասին ապաքինվելու համար։ Մեր վերջին հանդիպումը մի փոքր տարբեր ձևաչափ ուներ՝ ֆիլմի դիտում, որին հաջորդեց քննարկում։
Ֆիլմը պատմում էր տարեց կնոջ մասին, ում դուստրը որոշում է նրան տեղափոխել ծերանոց։ Ցանկանալով թեթևացնել մոր միայնությունը՝ դուստրը մի տղամարդու խնդրում է օգնել նրան նոր միջավայրում նորից հետաքրքրություն գտնել կյանքի նկատմամբ ՝ ցույց տալով, որ ուրախությունը, հոգատար խնամքը և մարդկային հարաբերությունները հնարավոր են անգամ նման վայրում։
Այս հուզիչ պատմությունը խորապես արձագանք գտավ մեր շահառուների մոտ։ Շատերը տեսնում էին իրենց սեփական վախերի արտացոլումը՝ բաժանման, մենակ թողնված լինելու, երբեմն էլ ծերության հետ եկող մեկուսացման։ Սակայն նրանք խոսեցին նաև այն քաջության մասին, որը պահանջվում է նորից ապրելու ցանկություն գտնելու համար, բարության պարգևած մխիթարության և մարդկային հարաբերությունների ամոքիչ ուժի մասին։
Քննարկման ընթացքում սենյակը լցվեց անկեղծությամբ, կարեկցանքով և հույսով։ Ոմանք կիսվեցին իրենց անձնական փորձառություններով՝ կորուստների և մենակության մասին, իսկ մյուսները արտահայտեցին իրենց երախտագիտությունը այն միասնության համար, որն այսօր ունեն՝ որպես Հանգանակի մեծ ընտանիք։ Մեկ շահառու հուզված ասաց․ «Ֆիլմը հիշեցրեց ինձ իմ սեփական վախերի մասին… բայց նաև ցույց տվեց, որ նույնիսկ նոր վայրում կյանքը կարող է շարունակվել, եթե կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն քո նկատմամբ»։
Այն, ինչ սկսվեց որպես զրույց ֆիլմի շուրջ, վերածվեց համատեղ ապրումների և նոր կյանքի հնարավորության ճանապարհի։ Այս պահերը մեզ հիշեցնում են, թե ինչու է հոգեբանական աջակցությունը այդքան կենսական կարեւոր։ Բժշկական խնամքից բացի, մեր տարեցներին ամենից շատ անհրաժեշտ է կարեկցանք, վստահության զգացում և հիշեցում, որ կյանքը կարող է դեռևս իմաստ ունենալ։ Հանգանակում մենք հավատարիմ ենք այսպիսի ամոքիչ տարածքներ ստեղծելու մեր առաքելությանը՝ որտեղ սրտերը թեթևանում են, և ոչ ոք իրեն մենակ չի զգում։

