Նորություններ (Page 16)

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հանդիպումը: Այն վարում էր ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը: Հանդիպմանը ներկա էին ՀԿԲՄ խորհրդի անդամ Ջոանն Ջանջիգյանը, Տարեցների ծրագրի կլինիկական մասի պատասխանատու Նենսի Բարսամյանը եւ «Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանը: Սեպտեմբերին հերթական հանդիպումը չէր կայացել, ուստի հարցերը կուտակվել էին,>>>>>

Մեր հրապարակած նախորդ նորության մեջ խոսել ենք միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված պարենամթերքի մասին: Այնպես ստացվեց, որ այդ օգնությունը հասցվեց Ասկերանի շահառուներին միայն հոկտեմբերին, իսկ դրան հաջորդեց հոկտեբեր ամսվա պարենամթերքի տրամադրումը, քանի որ Հայ կանանց բարեկեցության միության (AWWA) կողմից հերթական ֆինանսական օգնությունը արդեն հասանելի էր: Ինչպես ասվել է, միջազգային կազմակերպությունների կողմից>>>>>

Արտթերապիան լայնորեն օգտագործվում է հոգեբանության մեջ: Արդեն վերջին մի քանի հանդիպումների ժամանակ այն սկսվեց կիրառվել նաեւ Հանգանակի շահառուների համար: Ինչպես եւ ենթադրվում էր, շահառուները մեծ պատրաստակամությամբ մասնակցեցին այդ սեանսներին: Վերջին հինգշաբթին նվիրված էր արտթերապիայի մի շատ ընդունված մեթոդի՝ մանդալա-թերապիային: Բժիշկը մասնակիցներին բաժանեց նախօրոք բազմացրած մանդալայի գծապատկերները եւ մատիտներ եւ առաջարկեց>>>>>

Անցած շաբաթվանից սկսվել է հոկտեմբեր ամսվա պարենային օգնության տրամադրումը: Հաշվի առնելով, որ նոր է վերջացել միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված բավական ծավալուն պարենամթերքի բաժանումը, որոշվեց չկրկնվելու համար այլ մթերքներ տրամադրել՝ հավ, ձու, կարագ, պահածոյացված կանաչ ոլոռ: Ինչպես տեսնում եք, Հանգանակը հետեւում է սննդաբանների խորհուրդներին եւ սպիտակուցային սնունդը գերակշռում է տարեցների համար>>>>>

ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը քաջատեղյակ է «Հանգանակ» ՀԿ-ի գործունեությանը: Դեռ 2008-ին, երբ ՀՕՖ-ը վերջացնելով իր լայնածավալ ծրագիրը Արցախում, փակեց իր գրասենյակը, այն իր ամբողջ գրասենյակային կահույքը, սարքավորումները, ամբողջ տեխնիկան բաժանեց տեղի կազմակերպություններին: Այդ ժամանակ դա հազարավոր դոլարների հասնող մեծ օգնություն էր: «Հանգանակում» հաճելիորեն զարմացան, որ նախարարությունների եւ պետական>>>>>

Արդեն երկար ժամանակ է, որ «Հանգանակը» համագործակցում է այլ կազմակերպությունների հետ: Իր հիմնադրման պահից, նա համագործակցել է պետական կառույցների հետ: Ժամանակի ընթացքում ձեռք բերելով լայն ճանաչում եւ հեղինակություն, կազմակերպությունը համագործակցելու առաջարկներ է ստացել տարբեր տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Լինելով վստահելի գործընկեր, կազմակերությունը ի դեմս այդ կազմակերպությունների ձեռք է բերել>>>>>

Սեպտեմբերի 15-ին պլանավորած հերթական հոգեբանական խորհրդատվությունը տեղի ունեցավ, սակայն ոչ այնպես, ինչպես նախատեսվել էր: Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան էր մասնակիցների անհանգստության հիմնական պատճառը, ուստի գունա-նկարչական դասընթացը հետաձգվեց եւ դրա փոխարեն խոսվեց տիրող իրավիճակից: Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 22-ին, տեղի ունեցավ նոր հանդիպում, եւ այս անգամ հոգեբանական խորհրդատվությունը ընթացավ ըստ նախատեսված>>>>>

Ինչպես տեղեկացրել ենք նախորդ հաղորդագրություններում, օգոստոս ամսվա պարենամթերքը ուշացել է ֆինանսավորման բացակայության պատճառով: Սակայն մատակարարները իմանալով Հանգանակի ժամանակավոր խնդիները, պատրաստակամություն են հայտնել տրամադրել անհրաժեշտ մթերքները շահառուներին ապահովելու համար: Ստեփանակերտի շահառուների մեծ մասը արդեն ստացել են անհրաժեշտ մթերքներն ու դեղանյութերը: Իսկ սեպտեմբերի 13-ին կազմակերպվեց այց Ասկերան՝ դեղանյութերը եւ սննդամթերքը հասցնելու շահառուներին:>>>>>

Հուլիս ամսից Հանգանակը ունեցել է խնդիրներ, որոնք սակայն չեն խոչընդոտել ծրագրի ընթացքին: Երրորդ եռամսյակի համար դրամական փոխանցումը չհասավ մեզ, սակայն լինելով վստահելի գործընկեր եւ Արցախի ժողովրդի մեջ  ունենալով մեծ հեղինակություն, մեր մատակարարները չդադարեցրին մեզ՝ ասել է, թե մեր շահառուներին, ապահովել դեղանյութերով եւ սննդամթերքով: Իսկ մեր աշխատակիցները երկու ամիս չստանալով աշխատավարձ,>>>>>

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, տեղի ունեցավ հերթական հոգեբանական խմբակային սեանսը: Հոգեթերապեւտ Անահիտ Լալայանը պարապմունքների ընթացքում փորձում է նոր հետաքրքրական խաղային լուծումներ գտնել մասնակիցների համար, որպեսզի նրանք դառնան ավելի ակտիվ եւ մոտիվացված: Այս սեանսը նույնպես բացառություն չէր: Այն նոր երանգներ ստացավ եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Մասնակիցներին տրվեցին ներկեր, որպեսզի նրանք իրենց>>>>>