Նորություններ (Page 18)

Հունիսի 17-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպումը վարում էր ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը: Նախօրեին աշխատանքային խմբի անդամները ստացել էին օրակարգը՝ ըստ որի հանդիպումը պիտի սկսվեր Հանգանակի նոր անդամ, հոգեթերապեւտ դոկտոր Անահիտ Լալայանի զեկույցով: Ինչպես խոսվել է նախորդ քննարկումների ժամանակ, Հանգանակի ծառայություններին ավելացել>>>>>

«Հանգանակում» սկսվել է հունիս ամսվա պարենային օգնության և դեղորայքի տրամադրվումը շահառուներին։ Առավել ակտիվ շահառուներն այն ստանում են ինքնուրույն՝ կազմակերպության գրասենյակում։ Մնացածների միջև պարենային օգնությունը բաշխում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի եւ Հանգանակի սոցիալական աշխատողները։ Անհրաժեշտ դեղորայքն ու սնունդը հունիս ամսվա համար տրամադրվում է նաև Ասկերանի>>>>>

Արդեն երկրորդ շաբաթն է, որ Հանգանակում եռուզեռը շարունակվում է:  Շահառուների ավելի քան 90 տոկոսը արդեն ստացել են ամենամսյա պարենամթերքը: Մայիսում որոշվել է, որ մթերքների բազմազանության համար, ինչպես նաեւ սպիտակուցներ/ածխաջրեր բալանսը ապահովելու համար, պարենային ցանկում ավելացնել պահածոյացված կանաչ ոլոռ: Այսպիսով, մայիս ամսվա ցանկը բաղկացած է 1լ բուսայուղից, 1 տուփ թեյից, 1>>>>>

Մայիսի 20-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպումը վարում էր ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը: Նախքան քննակումը տիկին Քիլաջյանը խորհդակցելով աշխատանքային խմբի անդամների հետ, կազմել էր օրակարգը, որը պիտի քննարկվեր հանդիպման ընթացքում:  Հանդիպումը ընթացավ նեղ կազմով: Ինչպես վերջին քննարկումների ժամանակ, հանդիպումը սկսվեց Հայաստանում եւ>>>>>

Հերթական հոգեբանական խմբակային սեանսը տեղի ունեցավ մայիսի 12-ին: Ինչպես եւ քննարկվել էր նախորդ հանդիպման ժամանակ, մասնակիցների հետ պետք է անցկացվի դեպրեսիայի գնահատման թեստ, որը մասնագետների կողմից մշակվել է, որպես հոգեկան վիճակի ինքնագնահատման գործիք: Այն արդյունավետ է դեպրեսիվ խանգարման նախադիագնոստիկայի և սքրինինգի համար: Թեստը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, հարմարեցվել և վավերացվել>>>>>

Հերթական հոգեբանական խմբակային սեանսը տեղի ունեցավ ըստ նախատեսված ժամանակացույցի: Տեղատարափ անձրեւի պատճառով շահառուները ներկայացան ուշացումով, որի պատճառով պարապմունքը նույնպես սկսվեց ուշացումով: Սակայն դա հնարավորություն տվեց Հանգանակի պատասխանատուներին մասնագետների հետ քննարկել հետագա անելիքները: Այն փաստը, որ սեանսների հիմնական մասնակիցները չեն կարող երկայացուցչական լինել բոլոր շահառուների համար, այսինքն գնահատելով  նրանց հոգեվիճակը եւ>>>>>

Ապրիլի վերջին կազմակերպվեց այց Ասկերան՝ շահառուներին պարենամթերք եւ դեղանյութեր տրամադրելու: Ինչպես միշտ Թաթուլ Շեքյանը արդեն սպասում էր գրասենյակում: Հավաքված շահառուները Հանգանակի աշխատակիցների հետ բեռնաթափեցին մեքենան: Գարնանային հաճելի ջերմ եղանակ էր: Աշխատանքը շատ արագ կազմակերպվեց: Շահառուները մեկ-մեկ ներս էին մտնում եւ ստանում օգնությունը, որից հետո ստորագրում համապատասխան թերթիկներում՝ ստացած մթերքի եւ>>>>>

Ապրիլի 26-ին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ, պետնախարարը համոզմունք հայտնեց, որ Հանգանակը կարող է համագործակցության ընդհանուր եզրեր գտնել Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի հետ: Հենց հանդիպման ժամանակ նա կապվեց Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի ղեկավար Միրա Անտոնյանի հետ եւ տեղի ունեցավ կոնտակտների փոխանակում: Իսկ արդեն մի քանի օր հետո տեղի>>>>>

Ապրիլի 28-ին տեղի ունեցավ հերթական հոգեբանական խմբային պարապմունքը: Ինչպես եւ հայտարարվել էր, այդ պարապմունքները բաց բնույթ են կրում եւ կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Իհարկե, լավագույն արդյունքների հասնելու համար մասնակիցների թիվը չպիտի գերազանցի 12-ը, սակայն դեռեւս չէր քննարկվել, թե ինչպես պետք է կարգավորել պարապմունքները մեծ թվով մասնակիցներ ունենալու դեպքում: Այսօր>>>>>

Արտակ Բեգլարյանի հետ «Հանգանակ» ՀԿ իր բարեկամությունը սկսել է այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը:  2014 թվականին կազմակերպության 10-ամյակի կապակցությամբ մենք առիթն ունեցանք հանդիպելու եւ այդ հանդիպումը դարձավ ճակատագրական՝ մենք դատապարտվեցինք իրար հետ լինելու ընդմիշտ բարեկամներ: Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք նրան ամենաանհավանական խնդրանքներով՝>>>>>