Օգոստոս ամսվա պարենամթերքը տրամադրվել է գրեթե հուլիս ամսվա պարենամթերքի հետ զուգահեռ: Երեւանի շահառուների մի մասը, սովորության համաձայն, պարենամթերքը ստացել է գրասենյակում: Դա առիթ է կրկին անգամ այցելել գրասենյակ եւ հանդիպել հարազատ մարդկանց, մի բաժակ թեյի շուրջ հաճելի զրույց ունենալ Հանգանակի անձնակազմի եւ այլ արցախցիների հետ:
Իսկ մարզերի եւ Երեւան քաղաքի շահառուների մեծ մասի պարենամթերքը առաքել են սոցիալական սպասարկողները եւ բուժաշխատողները՝ հերթական տնայցերի ժամանակ:
Ընդհանուր առմամբ շահառուների առողջական վիճակը կայուն է, նրանք ստանում են իրենց նշանակումները եւ պարբերաբար այցելում տեղամասային պոլիկլինիկաները՝ հերթական ստուգումների: Որոշ շահառուներ պոլիկլինիկաների այցերը կատարում են Հանգանակի բուժաշխատողների ուղեկցությամբ:
Պարենամթերքի տրամադրման եւ Հանգանակի աշխատակիցների տնայցերի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆոտոշարքում:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին:

