2026 թվականի առաջին խմբային հանդիպումը տեղի ունեցավ մի փոքր ուշացումով, սակայն շատ ջերմ եւ սպասված՝ անգլերենի դասով, որը երկար արձակուրդից հետո բոլորիս միասին հավաքեց Հանգանակի հյուրընկալ հարկի տակ։ Խումբը վարեց մեր երիտասարդ ու նվիրված կամավորուհի, ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Կասյանը, որիէներգիանևհոգատարությունըեռանդովուոգևորությամբլցրինդասասենյակը։
Տարին մեզ դիմավորեց շատ ցուրտ՝ իսկական ձմեռային եղանակով: Փողոցները ծածկված են ձյունով, իսկ սահուն ճանապարհները դժվարացնում են շարժվելը։ Դրա համար մենք որոշեցինք հետաձգել խմբային հանդիպումները՝ անվտանգության նկատառումով: Բայց երբ վերջապես նորից հավաքվեցինք, իրար հանդիպելու ուրախությունը դարձավ ավելի արժեքավոր։ Դա իսկական վերամիավորում էր։
Տարվա առաջին հանդիպումը և նոր սեմինարների և խմբային թերապիայի շարքի մեկնարկը նշելու համար, մենք որոշեցինք մի փոքր, բայց շատ ջերմ հյուրասիրություն կազմակերպել։ Մեր շահառուները վայելեցին Արցախյան զենգյալով հաց և գինի, որոնք ներկայացնում են ավանդույթ, տոկունություն և ընդհանուր ժառանգություն։ Մասնակիցները նստեցին սեղանի շուրջ, կիսվեցին իրենց հուշերով եւ նորություններով, ստեղծելով ջերմ, ընտանեկան մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր զգաց, որ իրեն գնահատում եւ արժեւորում են։
Այս հանդիպումը ավելի էր քան պարզապես դաս։ Այն հիշեցում էր այն մասին, թե որքան կարևոր է մարդկային կապը, հատկապես դժվար ժամանակներում։ Այն նշանավորեց հույսով լի մեկնարկ, սիրով, համայնքային ուժով և նոր էներգիայով առաջիկա ամիսների համար։ Հանգանակում այսպիսի պահերը մեզ հիշեցնում են, թե ինչու ենք մենք շարունակում աշխատել․ ստեղծելու համար այնպիսի միջավայր, որտեղ մեր հայրենակիցները կգտնեն հոգատարություն, հարգանք եւ ուշադրություն, կզգան, որ մենակ չեն, նրանց սատարում են, լսում և հասկանում։

