Երկար ընդմիջումից հետո, հունիսի 25-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի նոր հանդիպում: Այն կազմակերպվեց Նենսի Բարսամյանի հրավերով՝ քննարկելու Տարեցների Ծրագրի վերջին զարգացումները, շահառուների կարիքները շրջափակման պայմաններում եւ, ամենահրատապը՝ Բոստոնում գործող Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի (AAMA) կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար մշակված ծրագիրը: Այս անգամ հանդիպումը ավելի մասնագիտական էր, դրա համար հանդիպմանը մասնակցում էին միայն Տարեցների ծրագրի կլինիկական մասի պատասխանատու Նենսի Բարսամյանը եւ «Հանգանակ» ՀԿ նախագահ Գոհար Հովհաննիսյանը:
Շատ կառուցողական եւ արդյունավետ հանդիպում էր: Քննարկվեցին ծրագրի բոլոր առանցքային դրույթները եւ որոշվեց՝ հիմնվելով քննարկման արդյունքների վրա, կատարել համապատասխան փոփոխություններ եւ ներկայացնել ծրագիր-առաջարկը AAMA-ի մրցույթին մոտակա ժամանակում: Նշենք, որ դրամաշնորհային մրցույթի վերջնաժամկետը հուլիսի 1-ից հետաձգվել է մինչեւ օգոստոսի 1-ը: