Ինչպես եւ պլանավորել էինք, մայիսի 16-ին այցելեցինք Արարատի մարզ: Նախ պարենամթերքը հասցրեցինք Արտաշատ՝ Արարատի մարզի պատասխանատու բուժքույր Մարսելա Սարգսյանին: Նա մոտակա օրերին պարենամթերքը պետք է բաժանի մարզի շահառուներին:
Այնուհետեւ Մարսելայի հետ միասին այցելեցինք Մասիս քաղաքի շահառուներին: Ընդհանուր առմամբ, մասիսում բնակվում են 7 շահառուներ, որոնցից 5-ը վարձակալությամբ, իսկ 2-ը՝ սոցիալական տներում:
Գոհունակությամբ պետք է նշենք, որ առողջական վիճակը մեր այցելած շահառուների բավարար է: Նրանք բոլորը պարբերաբար հաճախում են Մասիսի տեղամասային պոլիկլինիկա եւ ստանում են հասանելի անվճար դեղանյութերը: Մարսելան սերտ կապի մեջ է բոլոր շահառուների հետ, պարբերաբար կատարում է տնային այցեր, իրականացնում է զարկերակային ճնշման, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մոնիտորիգ, գրանցում է շահառուների հերթական այցերը տեղամասային պոլիկլինիկա եւ, անհրաժեշտության դեպքում, կատարում է նշանակումները:
Այցի ժամանակ տրամադրվեց պարենամթերք, որի համար շահառուները իրենց խորը երախտագիտությունը հայտնեցին Հայ Կանանց Բարեկեցության Միությանը (ՀԿԲՄ/AWWA)՝ շարունակական աջակցության համար: ՀԿԲՄ հովանավորության շնորհիվ կազմակերպությունը կարողանում է իր ծառայությունները մատուցել Արցախից բռնի տեղահանված ամենախոցելի խավին՝ միայնակ տարեցներին:
Այցի մանրամասները կարող եք դիտել ֆոտոշարքում:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին:

