Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին։
Ծնվել է 1937թ. օգոստոսի 21-ին Վրաստանի Խաշուրի քաղաքում։ 1941 թվականին Աիդան ընդամենը 4 տա՚րեկան էր, երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը։ Հայրը զորակոչվեց բանակ եւ զոհվեց, իսկ մայրը մահացավ թոքախտից: Ծնողների մահից հետո պետությունը ցանկանում է Աիդային տեղափ ոխել մանկատուն, սակայն մայրական կողմի պապիկը եւ խորթ տատիկը՝ նրա խնամակալությունը վերցնում են իրենց վրա ու Աիդային տեղափոխում իրենց մոտ՝ Բաթումի։ Աիդան Բաթումիում ստանալով 8-ամյա կրթություն՝ մեկնում է Երեւան եւ ուսումը շարունակում մանկավարժական ուսումնարանում։ Ավարտելով ուսումնարանը նա նորից վերադառնում է Բաթումի եւ նշանակվում Վրաստանի շրջաններից մեկում որպես ուսուցչուհի։ Սակայն մի քանի տարի աշխատելուց հետո հանդիպելով խոչընդոտների նա թողնում է մանկավարժական աշխատանքը եւ սկսում աշխատել գործարանում ոչ մասնագիտությամբ։
Աիդայի անձնական կյանքը չի դասավորվել, չնայած ունեցել է բազմաթիվ համակրողներ։
Երբ սկսվեց արցախյան ազատագրական շարժումը Աիդան ցանկանում էր գալ Արցախ եւ մասնակցել շարժմանը, քանի որ նրա երակներով հոսում էր արցախցու արյուն՝ նրա մայրական կողմի պապիկը արմատներով Արցախից էր, սակայն վաղուց տեղափոխված Բաթումի։ Եվ վերջապես 1992 թվականին՝ Շուշիի ազատագրումից հետո, երբ բացվեց Հայաստան-Արցախ ճանապարհը, նա վաճառեց Բաթումիի իրեն ժառանգված բնակարանը եւ տեղափոխվեց Ստեփանակերտ։ Ստեփանակերտում նա գնեց մեկ սենյականոց բնակարան, որտեղ էլ ապրում է մինչ օրս։
Հանգանակի շահառուն է 2012 թ-ից: Աիդան մասնակցում էր Հանգանակի բոլոր միջոցառումներին եւ շեշտում, որ «Հանգանակ»-ը նրա համար հայրական օջախ է, քանի որ Արցախում ո՛չ հարազատ ունի, ո՛չ էլ բարեկամ։ Սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ նա տնից դուրս չի գալիս, քանի որ ունի ծերունական դեմենցիա։ Նրա բուժքույրը Դոնարա Մնացականյանն է, որը ամեն պահի՝ գիշեր, թե ցերեկ հասնում է նրան։ Նա կյանքում ոչ մի դեղ չի ընդունել, ֆիզիկական առողջությունը նորմալ է։
Ամսական ստանում է 51000 ՀՀ դրամ թոշակ։ Հանգանակից ստացած ամենամսյա մթերքը բավարարում է իրեն։ Ձմռանը բնակարանը ջեռուցվում է էլեկտրականությամբ, որի դիմաց վճարում է «Հանգանակ»-ից ստացված փոխհատուցման գումարով։
Շատ գոհ ու շնորհակալ է բոլորից՝ և հովանավորներից, և «Հանգանակ»-ի ողջ անձնակազմից: