Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին:
Անժելան ծնվել է 1947թ. փետրվարի 2-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում` բանվորի ընտանիքում։ Ընտանիքում մեծանում էին 7 երեխա` 4 տղա եւ 3 աղջիկ։ Անժելան երրորդ երեխան էր։
1964 թվականին ավարտելով դպրոցը ամուսնանում եւ տեղափոխվում է Ստեփանակերտ։ Նրանք ունեցել են 1 տղա եւ 1 աղջիկ։ Ամուսինը բարեհոգի էր ու նվիրված, ապրում էին երջանիկ: Սակայն 1994 թվականի հունվարին սրտի կաթվածից ամուսինը հանկարծամահ է լինում, իսկ մի քանի ամիս անց` ապրիլի 18-ին Մարտակերտում զոհվում է նաեւ Անժելայի որդին։
Այժմ Անժելան մեն-մենակ ապրում է իր երեք սենյականոց բնակարանում, որը նա ստացել էր Ղարմետաքսկոմբինատում աշխատելու տարիներին, որը որպես զոհվածի ծնող վերջերս վերանորոգվել է պետության կողմից։
Հանգանակի շահառու է 2009թ-ից: Հանգանակի մասին տեղեկացվել է ծանոթներից:
Անժելան Հանգանակի ակտիվ շահառուներից է, մասնակցում է բոլոր միջոցառումներին, ինչպես նաեւ ամենշաբաթյա կինոցուցադրումներին։
Իր առողջական վիճակը նա համարում է միջինից ցածր, հիպերտոնիկ է։ Դեղերի մի մասը` Էնալապրիլ 20մգ N30, Կատվախոտի հան. N50, Տեմպալգին ստանում է Հանգանակից, իսկ մնացածը ինքն է ձեռք բերում։
Ամսական ստանում է 98000 ՀՀ դրամ թոշակ` 48000 դրամը որպես տարիքային կենսաթոշակառու, իսկ 50000 դրամը որպես զոհվածի ծնող:
Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս:
Ձմռանը բնակարանը ջեռուցում է էլեկտրականությամբ, որի դիմաց վճարում է Հանգանակից ստացված ջեռուցման փոխհատուցման գումարից ու իր թոշակից։
Նա շատ շնորհակալ է բարերարներից, Հանգանակի ողջ անձնակազմից եւ իր բուժքուր Մարսելա Սարգսյանից, որին նա կարողանում է դիմել ցանկացած պահի ու ցանկացած հարցով եւ ստանում է համապատասխան օգնություն եւ խնամք։