ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5 – «Հանգանակ» հասարակական կազմերպությունը արդեն 18 տարի է Արցախահայության հետ է: Հատկապես կիսում է տարեցների դժվարություններն ու խնդիրները: Ժամանակին կազմակերպության հիմնական ծրագիրը սոցիալական և բժշկական օգնություն էր միայնակ տարեցներին: Նոր գաղափարը առաջացավ, երբ նկատվեց, որ Արցախում գրեթե բոլոր շերտերը ուշադրության կենտրոնում են, բացի տարեցներից: Այս տարիների ընթացքում շահառուները անցնում են բժշկական զննում, ստանում անհրաժեշտ պարագաներ, մի խոսքով՝ աջակցությունը կա գրեթե բոլոր ուղղություններով:
Հարցազրույց «Հանգանակ» հասարակական կազմերպությանը նախագահ՝ Գոհար Հովհաննիսյանի հետ։