Արարատի շրջանի պատասխանատու բուժքույր Մարսելա Սարգսյանը հաջողությամբ իրականացնում է իր այցերը Արարատի մարզում: Մարզում ապաստարան գտած բոլոր 28 շահառուները գտնվում են Մարսելայի ուշադրության կենտրոնում: Նրա վերջին հաշվետվությունը շատ գոհացուցիչ էր: Քրոնիկ հիվանդություններ ունեցող բոլոր շահառուները ստանում են իրենց անհրաժեշտ դեղանյութերը եւ արձանագրում են բավարար արդյունքներ:
Հերթական այցի ընթացքում Մարսելան բոլոր շահառուներին տրամադրեց նաեւ պարենամթերք, սակայն շահառուները ավելի սպասում էին անհրաժեշտ դեղանյութերին, քանի որ Արարատի մարզում շարունակվում է Արցախցիներին սննդամթերքով ապահովելու պետական ծրագիրը, որը չի գործում Երեւանում: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել Տարեցների ծրագրի հետագա պլանավորման համար:
Ընդհանուր առմամբ, 28 շահառուներից դեղանյութեր ստանում են 25-ը: Մարսելան նշում է շահառուների մեծ մասի ֆիզիկական եւ սոցիալական ակտիվությունը, որը շատ կարեւոր է բռնի տեղահանված արցախցիների համար: Պլանավորվում է հոգեբանի այցը Արարատի մարզ հաջորդ ամսվա ընթացքում:
Այցի մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում:
Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: