Դեղանյութերի տրամադրումը սուղ պայմաններում

Հանգանակի առօրյան վերջին օրերին շատ աշխուժացել է: Ստանալով ուշացած ֆինանսավորում, Հանգանակը անմիջապես ձեռնմուխ եղավ դեղանյութերի տրամադրման գործընթացին: Դեկտեմբերի 26-ին ԿԽՄԿ կարողացավ 10 տոննա բեռ տեղափոխել  Ստեփանակերտ, որը հիմնականում բաղկացած էր մանկական սնունդից եւ դեղորայքից: Սա  համընկավ ֆինանսավորման հետ եւ, թեկուզ չափավոր, բայց Հանգանակը կարողացավ ձեռք բերել անհրաժեշտ դեղանյութեր եւ բժշկական պարագաներ:

Ստեփանակերտի շահառուներից 132-ի, իսկ Ասկերանի շրջանի շահառուներից 12-ի համար ձեռք բերվեց դեղորայք:  Դեղորայքը արդեն հիմնականում տրամադրվել է Ստեփանակերտի շահառուներին, իսկ Ասկերանի շրջանից 3 շահառու անձամբ դեղորայքը ստացել են Ստեփանակերտի գրասենյակից: Մնացած 9 շահառուների դեղորայքը Թաթուլ Շեքյանը կբաժանի մոտակա օրերին: Որպեսզի դեղորայքը բախշվի շահառուների մեջ հավասարաչափ, այն տրամադրվեց 10 օրվա դեղաչափով:

Հաջորդ պատվերը կլինի 2023 թվականի հունվարի սկզբին՝ դեղանյութերի առկայության դեպքում: Բոլորը անհամբեր սպասում են կյանքի ճանապարհի ապաշրջափակմանը:

Այցելեք մեր կայք եւ եղեք տեղեկացված շրջափակման պայմաններում մեր շահառուների խնդիրներին: