Դրամական աջակցություն «Հանգանակ» հասարակական կազմակերպության շահառուներին

Արխիվային լուսանկար

«Հանգանակ» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի սկզբից սկսել է խոստացած դրամական աջակցության տրամադրումը իր շահառուներին: Վերջին մեկ ամսվա ընթացքում կազմակերպության աշխատակիցները կարողացել են հայտնաբերել  գրեթե 90% շահառուների գտնվելու վայրը՝ իրենց բոլոր կոնտակտային տվյալներով: Դա հնարավորություն է տվել Արցախբանկի միջնորդությամբ սկսել կատարել դրամական փոխանցումներ Արցախբանկի քարտատերերին: Այլ բանկի քարտատերերին փոխանցումները կատարվում են օնլայն բանկինգի միջոցով՝ տրամադրված հաշվեհամարներին: Այն շահառուները, որոնք չունեն բանկային քարտեր, փոխանցումները կկատարվեն Հայփոստի միջոցով՝ կենսաթոշակների հետ միասին:

«Հանգանակ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իր ջանքերը գտնելու դեռեւս չհայտաբերված իր 38 շահառուներին: Եթե կան տեղեկություններ Արցախից բռնի տեղահանված միայնակ տարեցների մասին՝ խնդրում ենք կապվել մեզ հետ info@hanganak.org էլեկտրոնային հասցեյով կամ զանգել նշված հեռախոսահամարներին՝ 097 770900, 097 201125, 093 248087: