Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության…

Արցախի Հանրային Հեռուստաընկերության «ՀեռուստաLIVE» հաղորդաշարի հյուրերն են «Հանգանակ» ՀԿ ղեկավար Գոհար Հովհաննիսյանը և ծրագրերի համակարգող Լինա Գրիգորյանը։

Զրույցի ընթացքում հյուրերը խոսեցին կազմակերպության նոր ծրագրերի, տրամադրվող օգնության աշխարհագրության ընդլայնման, հոգեբանական աջակցության մասին, որը հատկապես անհրաժեշտ է գրավյալ տարածքներից տեղահանվածներին…

«Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ». այս կարգախոսը հատկապես արդիական է դարձել կազմակերպության համար նոր մարտահրավերների պայմաններում:

Մանրամասները՝ տեսանյութում