Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին:
Ծնվել է 1951 թվականին Բաքվում՝ բանվորի ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին 4 երեխա՝ 1 տղա եւ 3 աղջիկ։ Նա ունի ութամյա կրթություն։ Բաքվում նա աշխատում էր որպես վարորդ։
Հայրը թողնելով երեխաներին ու կնոջը՝ տեղափոխվում իր ծննդավայր Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղ եւ նորից ամուսնանում ու ունենում եւս 1 տղա։
1988 թվականին, երբ սկսում է արցախյան ազգային-ազատագրական շարժումը՝ Էդուարդը տեղափոխվում հայրական Մեծ Թաղեր գյուղ՝ այսպես ասած եղբոր մոտ։ Նա մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, վիրավորվել գլխից, մինչեւ հիմա էլ գլխում դեռ արկի բեկորներ կան, որոք հնարավոր չէր հանել, ինչի հետեւանքով նա ունենում է ուժեղ գլխացավեր ու ինքնազգացողությունը հաճախակի վատանում է։
Նա չի ամուսնացել։ Գյուղում աշխատում էր որպես անասնապահ։
Արցախյան երրորդ պատերազմի օրերին, երբ թուրքերը գյուղի մատույցներում էին, Էդուարդն ու եղբայրը ստիպված թողեցին գյուղը եւ մի կերպ անտառներով հասան Ստեփանակերտ, բայց Ստեփանակերտից մինչեւ վերջ էլ դուրս չեկան։
Այժմ Էդուարդը ապրում է եղբոր ընտանիքի հետ Ստեփանակերտի պետական համալսարանի ուսանողական հանրակացարանում։ Քանի որ նրանց տրամադրված է մեկ սենյակ, իսկ ընտանիքը մեծ է, Էդուարդը ստիպված գիշերում է Ստեփանակերտի տուն-ինտերնատի (ծերանոցի) շենքում փախստականներին տրամադրված սենյակում։
եղբայրը եւս արցախյան առաջին պատերազմի մասնակից է եւ 3-րդ կարգի հաշմանդամ։ Նա ունի 4 անչափահաս երեխա։
Նրա թոշակը կազմում է 58000 ՀՀ դրամ, որից՝ 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ, իսկ 23400 ՀՀ դրամը ԿԽՄԿ-ից։
Էդուարդը «Հանգանակ» ՀԿ շահառու է 2021 թվականի մարտից: