Կարիքների գնահատման հարցում/Զեկույց

2023 թվականի սեպտեմբերի վերջին Բաքվի ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախի բնակչությունը բռնի տեղահանվեց: Այդ հարկադրված արտագաղթից տուժեց ավելի քան 100,000 արցախցի, այդ թվում՝ Հանգանակ հասարակական կազմակերպության անձնակազմը եւ նրա կողմից սպասարկվող ավելի քան 300 միայնակ տարեցները:

2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հանգանակի անձնակազմը հավաքվեց Հայաստանում և միաձայն որոշեց շարունակել կազմակերպության գործունեությունը։ Նրա առաջնահերթ խնդիրն էր հայտաբերել իր շահառուներին Հայաստանի հանրապետության տարածքում, իրականացնել կարիքների գնահատում եւ Հայ Կանանց Բարեկեցության Միության /AWWA/ հովանավորությամբ տրամադրել սոցիալական եւ բժշկական աջակցություն բոլոր հայտնաբերված շահառուներին:

Կարիքների նախնական արագ գնահատումը, որը իրականացվել էր 2023 թվականի հոկտեբեր-դեկտեմբեր ամիսներին, կատարվել էր արտակարգ իրավիճակում, հաճախ հեռախոսով, ուստի ամբողջական չէր եւ լիարժեք չէր կարող արտացոլել բռնի տեղահանված տարեց արցախցիների կարիքների իրական պատկերը։ Ուստի, 2024 թվականի հունվարին, երբ AWWA-ի հովանավորությամբ մեկնակեց Տարեցների ծրագիրը, զուգահեռ սկսվեց կարիքների համապարփակ գնահատման հարցախույզը: Այն ավարտվել է 2024 թվականի մայիս ամսում եւ իրականացվել է Երեւանում եւ ՀՀ 4 մարզերում բնակվող Հանգանակի 195 շահառուների շրջանակում: Հետազոտության արդյունքները ամփոփվել են համապատասխան զեկույցում եւ ներկայացվել AWWA-ին:

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ.

Կարիքների գնահատման հարցման արդյունքները PDF ձեւաչափով
(Անգլերեն լեզվով)