«Հագանակի» շահառուներից մեկը Ռուսաստանից վերադարձել է Ստեփանակերտ

Հերթական աշխատանքային օրը բերեց անակնկալ: Ռուսաստանի դաշնությունից վերադարձել է մեր շահառուներից մեկը՝ Լյուսյա Ա.: Լյուսյան ծնվել է 1941թ. Ստեփանակերտում։  Հանգանակի շահառու է մոտ երկու տարի: Երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայի ընդունարանում:

Պատերազմի օրերին տեղափոխվել  է  ՌԴ  բարեկամների մոտ: Առողջական խնդիրների պատճառով մինչեւ հիմա չի կարողացել վերադառնալ։ Բայց արդեն մեկ շաբաթ է, ինչ նա վերադարձել  է Ստեփանակերտ, իսկ այսօր էլ այցելել է Հանգանակ՝ խորհրդատվության համար։

Բժշկուհի Լիլյա Սեյրանյանը զրուցել է նրա հետ, տվել խորհուրդներ, կատարել նշանակումներ: Լյուսյան տառապում է հիպերտոնիայով, ունի սրտային անբավարարություն։  Հանգանակից ստանում է Կոնկոր 5մգ N 30, Կարդիոմագնիլ N30, իսկ որոշ դեղանյութեր նրան տրամադրում է քաղաքային պոլիկլինիկան։ Առաջիկա օրերին նա պիտի այցելի պոլիկլինիկա հետազատության համար: