Հերթական աշխատանքային օրը բերեց հաճելի անակնկալ: Շահառուները իրենց նախաձեռնությամբ ներկայացան գրասենյակ եւ առաջարկեցին միասին պատրաստել հայկական գաթա: Հրաշալի նախաձեռնություն էր եւ Հանգանակի հերթապահ թիմը պատրաստակամ միացավ շնորհաշատ տիկնանց: Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ շահառուները որոշում են գրասենյակում ցուցադրել իրենց խոհարարական տաղանդները: Նախկինում բազմիցս համատեղ ուժերով պատրաստել ենք ժենգյալով հաց, խաշիլ եւ այլ ազգային կերակրատեսակներ: Շատ հաճելի է, որ ավանդույթները շարունակվում են նույնիսկ շրջափակման այս ծանր պայմաններում։
Գաթան շատ համեղ ստացվեց: Լեռնային ծաղիկներից պատրաստված բուրումնալից թեյը ամբողջացրեց հյուրասիրությունը: Որոշվեց, որ պետք է հաճախակի այսպիսի հաճելի հյուրասություններ կազմակերպել: Կարելի է, օրինակ, շաբաթվա մեջ մի օր կազմակերպել խոհարարական դասեր, որը բնականաբար պիտի վերջանա հյուրասիրությամբ: Բոլորը միաձայն ողջյունեցին համով նախաձեռնությունը: Մնում է միայն որոշել շաբաթվա օրը եւ դասընթացի թեմաները: