«Հայաստանի շրջիկ բժիշկներ»-ն այցելել են «Հանգանակ»

Artsakhtv news / ՕՐ Լրատվական – Արդեն 18 տարի «Հանգանակ» հիմնադրամը գործում է Արցախում և սոցիալական տարբեր ծրագրերով աջակցում է տարեցներին: Տարեցների կենտրոնը՝ մի հաստատություն է, որը կոչված է միատեղել տարեցներին, դարձնելով նրանց սոցիալապես ակտիվ: Հիմնադրամի շահառուների հոգեկան և սոցիալական առողջությունը բարելավելու համար նաև բժշկական օգնություն է ցուցաբերվում: Հանգանակում այսօր ընդունել են «Հայաստանի շրջիկ բժիշկներ» առողջապահական կազմակերպության մասնագետներին:

Ավելին դիտեք տեսանյութում