Հանգանակը մարտ ամսից սպասարկում է Լոռու մարզի արցախցի տարեցներին

Դեռեւս փետրվարում Լոռու մարզի մեր շահառուների թիվը հասավ 21-ի: Հունվար-փետրվար ամիսներին Լոռու մարզի շահառուները, այնպես ինչպես մնացած հեռավոր մարզերում ապաստան գտած այլ շահառուներ, որոնց թիվը հասնում էր 64-ի, Հանգանակից ստանում էին միայն դրամական օգնություն: Սակայն շահառուների թվի աճը եւ կենտրոնացումը Լոռու մարզում մեզ դրդեց, որպեսզի մտածենք մարզի շահառուներին բժշկական եւ սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին: Եվ այսպես, մարտ ամսից սկսեցինք դեղանյութերի պահանջարկի հաշվարկումը եւ ամսվա վերջին ՀԿԲՄ կողմից ստանալով հավանություն եւ համապատասխան ֆինանսավորում, ապրիլի սկզբին պատվիրեցինք անհրաժեշտ դեղանյութերը եւ պարանամթերքը Լոռու մարզի մեր շահառուների համար: Հանգանակի թիմը ապրիլի 6-ին ճանապարհվեց Վանաձոր: Մեզ անհրաժեշտ էր շահառուներին տրամադրել անհրաժեշտ դեղանյութերը եւ պարենամթերքը եւ կատարել կարիքների գնահատման հարցախույզ:

Այցի ընթացքում հանդիպեցինք Վանաձորում բնակություն հաստատած մեր 9 շահառուներին: Պետք է նշել, որ շահառուների թիվը մարզում անընդհատ փոփոխվում էր: Նախնական 21 շահառուներից որոշները տեղափոխվել էին Երեւան, մեկը՝ Գյումրի, իսկ Երեւանի մեկ այլ շահառու տեղափոխվել էր Վանաձոր:Այսպիսով, Լոռու մարզում մենք ունենք 17 շահառու, որոնցից 10-ը բնակվում են Վանաձորում, 4-ը՝ Ալավերդիում, իսկ մնացածը՝ հարակից գյուղերում: Նույն օրը հնարավոր եղավ պարենամթերքը եւ դեղանյութերը երթուղային տրանպորտի միջոցով փոխանցել բոլոր այն շահառուներին, որոնց չկարողացանք հանդիպել այս այցի ընթացքում: Պլանավորում ենք հաջորդ ճանապարհորդությունը կազմակերպել դեպի Ալավերդի եւ հարակից գյուղերը:

 Ճանապարհորդության մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում:

161_5
161_9
161_4
161_4_3
161_4_2
161_3
161_3_2
161_8_2
161_8
161_6
161_6_2
161_7
161_10
161_5 161_9 161_4 161_4_3 161_4_2 161_3 161_3_2 161_8_2 161_8 161_6 161_6_2 161_7 161_10

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: