Հանգանակը նորից Կոտայքի մարզում է

Կոտայքի մարզ կատարած այցը նպատակային էր այս անգամ: Պլանավորվել է այցելել 5 ուշադրության արժանի շահառուների Կոտայքի մարզի 5 տարբեր գյուղերում: Այցի ընթացքում իրականացվեց նաեւ պարենամթերքի եւ դեղանյութերի առաքումը:

Ինչպես եւ նախատեսվել էր, այցելեցինք բոլոր 5 գյուղերը. Սակայն հանդիպեցինք միայն 4 շահառուների հետ: Վերջին շահառուն նախորդ օրը հոսպիտալացվել էր ք. Երեւանում:

Հիմնականում շահառուների առողջական վիճակը բավարար է: Նրանք պարտաճանաչ կատարում են բժշկի նշանակումները եւ կատարված հետազոտության արդյունքները՝ մասնավորապես զարկերակային ճնշման ցուցանիշները, ակնհայտ բարելավվել են: Միայն տիկին Սաթյան կարիք ուներ էնդոկրինոլոգի խորհրդատվության, քանի որ նա երկար տարիներ տառապում է հիպոթիրեոզով եւ հերթական հորմոնալ թեստերը վաղուց չէր կատարել եւ անհրաժեշտ դեղանյութերը դուրս չեն գրվել տեղամասային պոլիկլինիկայից: Նշենք, որ դեղանյութերը միայն կարելի է դուրս գրել բժշկի դեղատոմսով: Նա խոստացավ, որ մոտ օրերս կայցելի էնդոկրինոլոգին եւ կհանձնի համապատասխան թեստերը:

Պարենամթերքի առաքումը կշարունակի մարզի պատասխանատու բուժաշխատողը, իսկ Հանգանակի թիմը ուշ երեկոյան վերադարձավ Երեւան:

Այցի մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում:

157_3
157_3_2
157_4_2
157_4
157_5
157_16
157_17
157_6
157_10
157_11
157_14
157_12
157_15
157_9
157_18(1)
157_3 157_3_2 157_4_2 157_4 157_5 157_16 157_17 157_6 157_10 157_11 157_14 157_12 157_15 157_9 157_18(1)

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: