«Հանգանակ» հասարակական կազմակերպությունը ամանորյա տոներից հետո սկսել է իր առօրյա գործունեությունը։ Արդեն երկրորդ շաբաթն է իրականացվում է դեղանյութերի դուրս գրումը եւ տրամադրումը շահառուներին։ Լավ եղանակին շահառուները իրենք են այցելում գրասենյակ՝ ստանալու իրենց հասանելիք դեղանյութերը, անհրաժեշտության դեպքում հետազոտվելու բժշկի կողմից կամ հաճելի ժամանակ անցկացնելու Հանգանակի բարեհամբույր անձնակազմի հետ։
Հաջորդ շաբաթ պլանավորվում է սկսել պարենամթերքի տրամադրումը։ Ամեն օր բազմաթիվ զանգեր են լինում շահառուներից, որոնց հետաքրքրում է պարենամթերքի եւ ջեռուցման փոխհատուցման գումարի տրամադրումը։ Թարմացված տեղեկատվությունը կներկայացնենք ինչպես «Հանգանակ» ՀԿ պաշտոնական կայքում, այնպես էլ «Հանգանակ» ՀԿ ՖԲ էջում։ Հետեւեք մեր նորություններին եւ եղեք տեղեկացված։
Եթե դուք բնակվում ենք Արցախում, միայնակ եք եւ ունեք սոցիալական աջակցության կարիք, ապա մենք սիրով սպասում ենք ձեզ մեր գրասենյակում ՝ ԱՀ, ք․ Ստեփանակերտ, Ազատամարտիկների-16 հասցեում։