Արդեն երրորդ օրն է Հանգանակը շահառուներին է տրամադրում փետրվար ամսվա պարենամթերքը: Հաշվի առնելով, որ հունվարին հումանիտար ճանապարհով ստացած օգնությունը բավականին ծավալուն էր եւ մեծ քանակությամբ նպարեղեն, այդ թվում ձավարեղեն, մակարոնեղեն, բրինձ, ալյուր եւ ձեթ էր պարունակում, որոշվեց, որ անհրաժեշտ է ավելացնել այդ ցանկին սպիտակուցային սննդամթերք: Ուստի պատվերի մեջ ներառվեց հավ, ոըը տրամադրվել է տեղական արտադրողի կողմից: Բացի դրանից ԱՀ Աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարարության միջնորդությամբ, ԱՀ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի թույլտվությամբ տեղական «Արցախֆրուտ» ՓԲԸ-ից ձեռք է բերվել պահածոյացված լոլիկ եւ ջեմ: Շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար նշված սննդամթերքը կենսական անհրաժեշտություն է:
Առաջին երեք օրվա ընթացքում պարենամթերք ստացել են շահառուների ավելի, քան 60%-ը: Դրանք հիմնականում Ստեփանակերտի շահառուներն են: Իսկ Ասկերանի շրջանի շահառուներին պարենամթերքի տրամադրումը կիրականացվի հաջորդ շաբաթ՝ դեղանյութերի հետ միասին:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված շրջափակման պայմաններում ապրող Հանգանակի շահառուների կարիքների մասին:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: