«Հանգանակը»-ում տարեցները նշում են Հին Նոր Տարին  

2004 թվականից ի վեր ամեն տարի Հանգանակում զարդարում էին իրենց տոնածառը եւ դեկտեմբերի վերջին տոնում Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի տոները: Դա արդեն դարձել էր ավանդույթ: Իսկ մինչեւ վերջին պատերազմը, Նոր Տարվա տոնակատարությունը արվում էր Շուշիի մշակույթի տանը՝ Շուշիի մշակույթի տան ազգային նվագարանների համույթի համերգի ուղեկցությամբ: Վերջին տարիներին տոնածառը էլի զարդարվում էր, բայց տոնակատարություն չէր արվում: Ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր: Այս տարի տոնածառը չզարդարվեց եւ, ջեռուցման բացակայության պատճառով, որոշ ժամանակ նույնիսկ գրասենյակը փակ էր… Շրջափակման պատճառով տխուր Նոր Տարի ստացվեց:

Հունվարի 13-ին՝ շրջափակման 33-րդ օրը, գրասենյակում եռուզեռ է, պարենամթերքի տրամադրման աշխատանքները դեռ շարունակվում են: Աշխատակազմը պատրաստվում է նաեւ Ասկերանի այցին: Ոչ ոք նույնիս չհիշեց, որ այս օրը ավանդորեն տոնում են Հին Նոր Տարին: Ինչքան եղավ նրանց զարմանքը եւ ուրախությունը, որ շահառուները իրենց նախաձեռնությամբ որոշեցին անակնկալ մատուցել Հանգանակի թիմին եւ ներկայանալ գրասենյակ իրենց կոնյակով՝ նշելու Հին Նոր Տարին:

Շնորհավոր Հին Նոր Տարին, սիրելի արցախցիներ: Թող այս տարին լինի խաղաղության եւ հաղթանակների տարի: Առողջություն ձեզ, սիրելի շահառուներ: Մենք խոստանում ենք, որ այլեւս մեր ավանդույթներին չենք դավաճանի եւ կունենանք եւ′ ամենաշքեղ տոնածառը, եւ′ ամենաառատ սեղանը՝ նշելու գալիք բոլոր Նոր Տարիները: