Հունվարի սկզբից Հանգանակի բուժաշխատողերը սկսել են տնային այցերը, որի ընթացքում բժշկի նշանակմամբ գրանցել են շահառուների դեղանյութերի կարիքները: Մոտ երկու շաբաթվա ընթացքում հավաքագրվել է դեղանյութերի ամբողջ պահանջը եւ հունվարի 24-ին՝ նոր պայմաններում առաջին անգամ, Հանգանակը պատվիրել է անհրաժեշտ դեղանյութերի առաջին խմբաքանակը:
Դեռեւս չունենալով սեփական գրասենյակ, «Հանգանակը» որպես առաքման հասցե տվել է ժամանակավոր հյուընկալած գործընկերների գրասենյակի հասցեն: Այստեղ եւ հրավիրել ենք մեր երկու շահառուներին, որպեսզի գան հետազոտվելու եւ օգտվելու տրամադրվող բժշկական ծառայություններից: Պոլիկլինիկան ի սկզբանե հիմնադրվել է վերաբնակեցված սիրիահայերի համար: Այն գործում է տաս տարուց ավելի եւ հիմնական շահառուները սիրիահայերն են, իսկ սեպտեմբերյան դեպքերից հետո այն իր դռները բացեց եւ բռնի տեղահանված արցախցիների առջեւ:
Բժիշկ Թառագչյանը սիրով ընդունեց Հանգանակի շահառուներին: Ծանոթանալով նրանց հիվանդության պատմություններին, կատարելով բժշկական քննություններ, նա տրամադրեց նաեւ անհրաժեշտ դեղանյութերը:
Իսկ վերջում Հանգանակի շահառու տիկին էլմիրային սպասում էր մեկ անակնկալ եւս՝ պոլիկլինիկայի առաջին հարկում տեղակայված Սիրիահայերի հիմնախնդիրերը համակարգող կենտրոնը /ՍՀՀԿ/ նրան նվիրեց բաճկոն:
Հանգանակի բուժաշխատողները նշանակված ժամին եկան ստանալու իրենց կցված տարեցների դեղանյութերը: Չնայած ձյունառատ եղանակին, նույն օրը շահառուներից շատերը ստացան իրենց դեղանյութերը եւ բժշկական պարագաները: Մի քանի օրվա մեջ Երեւանում կացարան գտած բոլոր շահառուները կստանան իրենց դեղանյութերը, իսկ ուրբաթ օրը պլանավորում ենք մեկնել Արարատի մարզ՝ դեղանյութերի եւ պարենամթերքի առաքումը կազմակերպելու համար: Այդ մարզի պատասխանատու բուժքույրը Մարսելա Սարգսյանն է:
Մանրամասներին ծանոթացեք ֆոտոշարքում:
Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: