Հուլիսի վերջին տեղի է ունեցել «Հանգանակ» ՀԿ հերթական ամենամսյա հաշվետու ժողովը: Բուժքույրերը եւ սոցաշխատողները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունները՝ համաձայն ընդունված ընթացակարգի: Ներկայացված հաշվետվությունները լրացվել են բժշկի եւ հաշվապահի հաշվետվություններով, որով կազմվել է կազմակերպության ամսական ընդհանուր հաշվետվությունը:
Հաշվի առնելով ժամանակի նոր մարտահրավերները, մշակվել են հաշվետվությունների նոր ձեւեր՝ ծրագրի համակարգողի, բժշկի, բուժաշխատողների եւ սոցիալական աշխատողների համար: Ըստ այդ հաշվետվությունների հնարավոր կլինի հաշվարկել յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային ծանաբեռնվածությունը եւ սպասարկվող շահառուների կյանքի որակի փոփոխությունը կախված տրամադրվող ծառայություններից: Իսկ երկարատեւ գնահատման համար կարելի կլինի հիվանդացության եւ մահացության ցուցանիշների ճիշտ մեկնաբանումը՝ կախված ծառայությունների որակից:
Ծրագրի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը ներկայացրեց հաշվետվությունների նոր ձեւերը անձնակազմին՝ մանրամասն քննարկելով նրանց լրացման առանձնահատկություններն ու հնարավոր անճշտություններից խուսափելու կարեւորությունը: Նոր ձեւերը շրջանառության մեջ կդրվեն օգոստոս ամսից եւ վերջնական կհաստատվեն փորձարկման փուլի ավարտից հետո:
Բուժաշխատողները ներկայացրեցին իրենց կողմից սպասարկվող շահառուներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջական խնդիրներ ունեցող տարեցներին: Քննարկվեցին տարհանված եւ պատերազմի ընթացքում բնակարանից զրկված շահառուների կարիքները: Առանձնահատուկ նշվեց Արինա ֆիրյանին, որի տունը փլվել է ռումբի պայթյունից եւ նա մնացել է անօթեւան առ այսօր:
Սոցիալական աշխատողները սպասակում են 34 առավել կարիքավոր շահառուների: Նրանք ներկայացրին վերջիններիս մասին տեղեկություններ, նշելով, որ ընդհանուր առողջական վիճակների մեջ փոփոխություն չկա: Կատարված աշխատանքը գնահատվեց բավարար:
Կովիդով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել: Եղել է մեկ մահվան դեպք՝ կապված երկարատեւ հիվանդության հետ: Միացյալ նահանգներից ուղարկված ձմեռային տաք ծածկոցները հասել են Եւրեւան: Դրանք նախատեսված են տարհանված շահառուների համար: