Հանգանակի այցը Էջմիածին եւ հարակից գյուղերը

Էջմիածնում եւ հարակից գյուղերում բնակվում են Արմավիրի մարզի շահառուներից 11-ը: Մենք կարողացանք այցելել նրանցից 9-ին: Ինչպես եւ նախորղ մեր այցի ժամանակ, իրականացվեց պարենամթերքի եւ դեղանյութերի տրամադրում, բժշկի կողմից հետազոտություն եւ խորհրդատվություն, ինչպես նաեւ հարցազրույցներ՝ կարիքների խորը գնահատման հետազոտության շրջանակներում: Գրեթե բոլոր շահառուները մասնակցեցին հարցախույզին: Մարզի մնացած շահառուների հետ հարցազրույցները կանցկացնի պատասխանատու բուժաշխատող Անուշ Շեքյանը:

Այցելած բոլոր շահառուները բնակվում էին բարեկամների կամ ընկերների հետ: Տաք արեւոտ օր էր, սակայն բնակարաններում հիմնականում ցուրտ էր, հասկացանք, որ բոլորը խնայում էին էլեկտրաէներգիան կամ գազը՝ կոմունալ վճարների սուղ լինելու պատճառով: Որոշները իրենց կացարանները ջեռուցում էին փայտե վառարաններով, սակայն նույնպես խնայում էին փայտը: Շահառուներից մեկը, որ բնակվում էր Ստեփանակերտի իր հարեւանների հետ, ասաց, որ ցանկանում է տեղափոխվել որեւէ տուն-ինտերնատ, քանի որ շուտով պիտի հանձնեին այդ վարձու բնակարանը, իսկ հարեւանները տեղափոխվում են Երեւան: Մենք նրան բացատրեցինք տուն-ինտերնատ հերթագրվելու կարգը: Հույս հայտնեցինք, որ շատ երկար չի սպասի իր հերթին: Ընդհանուր առմամբ, ինչպես եւ ամենուր, շահառուների հիմնական խնդիրը կացարանի հարցն էր, որը նրանք համարում էին առողջությունից առաջնահերթ:

Բաղրամյանում բնակվող մեր երկու միայնակ քույրերի կացարանը միհարկանի շինություն էր, որի տանիքը վնասվել էր եւ տեղումների ժամանակ անձրեւաջուրը թափանցում էր պատերի մեջ: Նրանք վճարում են 80 000 դրամ, իսկ ավել վճարել ավելի լավ կացարան գտնելու համար չեն կարող, այնպես ինչպես տանիքը վերանորոգել: Պատկերը շատ ընկճող էր եւ հուսադրող ոչինչ չկար: Միակ հույսը եղանակի տաքացումն էր: Մեզ ասացին, որ կոմունալ վճարները այս ամիս կազմել են 60 000 դրամ, սակայն այդպես էլ չեն կարողացել նորմալ տաքացնել տունը: Հանգանակը նրանց տրամադրեց անհրաժեշտ դեղանյութերը եւ պարենամթերքը: Նրանք երկուսն էլ հաճույքով մասնակցեցին հարցախույզին: Նրանք, այնպես ինչպես բոլոր շահառուները, երախտապարտ են Հայ կանանց բարեկեցության միությանը եւ Հանգանակին, որ շարունակում են իրենց օգնությունը այսպիսի դժվար պայմաններում:

Այցի մանրամասները ֆոտոշարքում:

151_2
151_3_2
151_3
151_3_3
151_4_4
151_4_2
151_4_3
151_7
151_7_3
151_7_2
151_4_1
151_4
151_10
151_18
151_17
151_16
151_8
151_6
151_15
151_9
151_2 151_3_2 151_3 151_3_3 151_4_4 151_4_2 151_4_3 151_7 151_7_3 151_7_2 151_4_1 151_4 151_10 151_18 151_17 151_16 151_8 151_6 151_15 151_9

Այցելեք մեր կայք եւ տեղեկացեք մեր շահառուների կյանքի պայմաններին նոր իրականության մեջ: