Հանգանակի աշխատակիցներն այցելել են հաշմանդամ շահառուի

Կատարվեց պլանային հերթական այցը Վոլոդյա Բ-ին: Նա տառապում է շաքարային դիաբետով երկար տարիներ: Հիվանդությունը բարդացել է տեսողության խնդիրնեորով, որոնց պատճառով Վոլոդյան գրեթե տնից դուրս չի գալիս: «Հանգանակ» ՀԿ շահառու է 2007 թվականից: Գտնվում է սոցաշխատողների խնամքի տակ: Բուժքույր Էլզա Ներսիսյանը կազմակերպում է Վոլոդյայի բժշկական սպասարկումը: Ժամանակին պոլիկլինիկայից ստանում է Վոլոդյային տրամադրվող  հակադիաբետիկ դեղանյութերը, իսկ «Հանգանակ»-ի կողմից տրամադրվում է հիպոտենզիվ եւ հակաբորբոքային դեղանյութեր, աչքի կաթիլներ:

Հաշվի առնելով, որ Վոլոդյան դժվարանում է այցելել քաղաքային պոլիկլինիկա, այսօր Տարեցների ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը, բուժքույր Էլզան եւ սոցաշխատող Արեւիկը այցելեցին Վոլոդյային, որոշեցին արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, չափեցին արյան ճնշքումը եւ որոշեցին զարկերակային պուլսը եւ թթվածնի սատուրացիան: Տվյալները գրառվեցին Տարեցի անհատական գրքույկում՝ ներկայացնելու բժշկին:

Պլանավորվել է առաջիկա օրերին կազմակերպել Վոլոդյայի ամբողջական հետազոտությունը տանը՝ հրավիրելով պոլիկլինիկայի լաբորատորիայի արտագնա ծառայությունը:

Առողջություն Վալոդյային: