«Հանգանակի» բուժանձնակազմի աշխատանքի արդյունքները բարձր են գնահատվել

Ապրիլ ամսում՝ ըստ նախօրոք համաձայնեցված ժամանակացույցի, տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող հերթական ամենամսյա կլինիկական դասընթացը: Դասընթացը նվիրված էր կլինիկական դեպքերի քննարկմանը: Հանգանակի բժշկական անձնակազմը քննարկման համար պատրաստել էր երկու դեպք: Քննարկումը վարում էին ՀԿԲՄ անդամներ Ջեյն Մահակյանը եւ Նենսի Բարսամյանը:

Առաջին կլինիկական դեպքը Հանգանակ ՀԿ ավելի քան 7 տարվա շահառու Նադեժդա Գ.-ն էր: Կազմակերպության բժիշկ Լիլյա Սարգսյանը եւ բուժքույր Ելիզավետա Սարգսյանը իրականացնում են Նադեժդայի բժշկական խնամքը: Բուժքույր Ելիզավետա Սարգսյանը մանրամասն ներկայացրեց դեպքը: Այն կարելի է համարել հաջողությամբ իրականացված բժշկական խնամքի օրինակ: Հիվանդը ունի երիկամային պաթոլոգիա եւ հիպերտոնիկ հիվանդություն: Անհրաժեշտ բոլոր դեղանյութերը տրամադրվում է կազմակերպության կողմից: Իրականացվող բժշկական խնամքի հետեւանքով, հիվանդի բոլոր բժշկական հետազոտությունները արդյունքները գտվում են նորմայի սահմաններում: Կարգավորել է արյան զարկերակային ճնշումը եւ արյան բիոքիմիական հետազոտության պատասխանները գոհացուցիչ են: Ջեյն Մահակյանը եւ Նենսի Բարսամյանը բարձր գնահատեցին իրականացվող բուժումը եւ ստացած հրաշալի արդյունքները:

Հաջորդ դեպքը ներկայացրեց Լինա Գրիգորյանը, ով բժշկուհի Լիլյա Սարգսյանի հետ վարում է Շուշիից տարհանված Աիդա Մ.-ին: Աիդան տառապում է հոդերի սիստեմային ախտահարումով եւ հիպերտոնիկ հիվանդությամբ: Բավականին թանկարժեք դեղանյութեր են անհրաժեշտ Աիդայի հիվանդությունների բուժման համար, որը ամբողջությամբ ապահովում է Հանգանակը: Քննարկումները վարող Ջեյն Մահակյանը եւ Նենսի Բարսամյանը հաճելիորեն զարմացած էին, քանի որ Աիդան ներկա էր քննարկմանը եւ ինքը ներկայացրեց իր բողոքները: Այս դեպքը նույնպես կարելի է համարել հաջողությամբ իրականացվող բժշկական խնամք, քանի որ ստացված արդյունքները գոհացուցիչ էին: Աիդան երախտագիտություն հայտնեց եւ կազմակերպության բուժանձնակազմին եւ ծրագրի հովանավորներին՝ իր կյանքը թեթեւացնելու համար;

Վերջում Նենսի Բարսամյանը առաջարկեց հաջորդ՝ արդեն մայիսի դասընթացին ներկայացնել բարդ եւ խնդրահարույց 2 դեպք, որպեսզի փորձենք համատեղ ուժերով լուծումներ գտնել: Որոշվեց, որ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում կկազմակերպվի հաջորդ հանդիպումը: