«Հանգանակի» շահառուներին պարենամթերք է տրամադրվում միջազգային կառույցների կողմից

Արդեն երկար ժամանակ է, որ «Հանգանակը» համագործակցում է այլ կազմակերպությունների հետ: Իր հիմնադրման պահից, նա համագործակցել է պետական կառույցների հետ: Ժամանակի ընթացքում ձեռք բերելով լայն ճանաչում եւ հեղինակություն, կազմակերպությունը համագործակցելու առաջարկներ է ստացել տարբեր տեղական եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Լինելով վստահելի գործընկեր, կազմակերությունը ի դեմս այդ կազմակերպությունների ձեռք է բերել մտերիմ եւ տարիների ընթացքում փորձված բարեկամների: Այդ համագործակցությունը առավել պահանջված է երկրի համար ճակատագրական եւ ծանր պահերին, երբ սոցիալապես անապահով շահառուները առերեսվում են նորանոր մարտահրավերների: Եվ պատահական չէ, որ իմանալով կազմակերպության ժամանակավոր ֆինանսական դժվարությունների մասին, հին եւ փորձված բարեկամները հայտնվել են ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին:

Հանգանակը սկսել է արտահերթ մթերքի տրամադրումը շահառուներին: Պետք է նշել, որ այս մթերքը չի փոխարինում կազմակերպության պլանային ամենամսյա պարենամթերքին, այլ միայն լրացնում է ժամանակային բացը, որը առաջացել է մի շարք չնախատեսված տեխնիկական պատճառներով:

Հաջորդ շաբաթ պլանավորվում է նաեւ այց Ասկերան՝ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված պարենամթերքը շահառուներին հասցնելու համար: Հաջորդ նորությունը նվիրված կլինի Ասկերանի այցին:

Լուսախցիկը ֆիքսել է լավագույն պահերը: Նայեք ֆոտոշարքում:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: