Մայիսի վերջին «Հանգանակ»-ը ստացավ հինգ միլիոն դրամի հասնող պետական աջակցություն: Այն ամբողջությամբ կծախսվի շահառուների հիմնական կարիքները բավարարելու համար: Նախնական համաձայնությամբ որոշվել է պետական միջոցների հաշվին հունիս ամսից սկսել պարենամթերքի ամենամսյա մատակարարումը:
Շրջափակման մեջ «Հանգանակ»-ը շարունակում է նաեւ դեղանյութերի պարբերաբար տրամադրումը շահառուներին: Արդեն երրորդ անգամ այս ամսվա մեջ «Հանգանակ»-ը պատվիրել է անհարժեշտ դեղանյութերի խմբաքանակը: Առ այսօր շահառուների կարիքները դեղանյութերով հիմնականում բավարարված են: Սակայն վերջին իրադարձություններից հետո՝ ավելի քան 7 օր է դադարեցվել են բոլոր տեսակի երթեւեկությունները Գորիս-Ստեփանակերտ մայրուղիով, նույնիսկ ծայրահեղ ծանր բուժառուների տեղափոխությունը Երեւան դադարեցվել են: Դրա արդյունքում դեղատներում դիտվում է մի շարք անհրաժեշտ դեղանյութերի բացակայություն:
Ռուս խաղաղապահների բանակցությունները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են:
Այցելեք մեր կայք եւ եղեք տեղեկացված շրջափակման պայմաններում ապրող մեր շահառուների խնդիրներին: