Փետրվարի 18-ից սկսած «Հանգանակ» ՀԿ սկսել է ամենամսյա պարենամթերքի տրամադրումը: AWWA-ANRC «Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի վերջին հանդիպումների ժամանակ քննարկման թեմա է դարձել նաեւ տրամադրվող պարենամթերքի ընտրությունը: Տարիների ընթացքում ուսումնասիրվել են շահառուների կարիքները եւ նրանց նախընտրությունները: Հաշվի են առնվել նաեւ բնակչության սոցիալական հարցերով զբաղվող այլ կազմակերպութունների փորձը եւ կարծիքները:
Որոշվել է, որ բուսական յուղ, թեյ եւ շաքարավազ պետք է ընդգրկել ամեն ամիս տրամադրվող պարենամթերքի ցանկում, իսկ ձավարեղեն, լոբազգիներ, հավի միս եւ այլ մթերքներ կարող են լինել փոփոխվող՝ ըստ շահառուների կարիքների, առաջարկությունների եւ նախընտրության, ինչպես նաեւ տարվա եղանակի: Քննարկելով այս թեման հաճախակի ընդգծվում է, որ անհրաժեշտ է կրճատել ածխաջրերի քանակը եւ ավելացնել սպիտակուցային մթերքի քանակը: Համաձայնվելով հնչեցրած կարծիքների հետ, վերջին տարիներին ավելի հաճախակի են տրամադրվում հավ եւ լոբազգիներ, ինչպես նաեւ պահածոյացված բանջարեղեն:
Այս անգամ պարենամթերքի տրամադրումը համընկել է ջեռուցման փոխհատուցման գումարի տրամադրման հետ: Ներկայանալով գրասենյակ, շահառուները ստանում են ամենամսյա պարենամթերքը եւ 10-հազարական դրամ ջեռուցման փոխհատուցման գումար:
Միաժամանակ կատարվում է պարենամթերքի առաքում ֆիզիկապես անկարող շահառուներին: Վերջինս կատարվում է ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ: Երկուշաբթի օրվա վերջում արդեն 85 շահառու ստացել էին տրամդրվող օգնութունը: Այն կավարտվի մինչեւ շաբաթվա վերջ:
Թաթուլ Շեքյանը իրականացնում է Ասկերանի շրջանի շահառուների պարենամթերքի եւ դրամական օգնութան տրամադրումը: Գյուղապետերը նույնպես ընդգրկված են այս գործընթացի մեջ:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: