«Հանգանակ»-ը սկսել է հերթական ամենամսյա պարենային օգնության տրամադրումը շահառուներին

«Հանգանակ» ՀԿ արդեն մի քանի օր է, որ սկսել է հերթական ամենամսյա պարենամթերքի տրամադրումը: Հիմնականում պաենամթերքի տրամադրումը կատարվում է բուժաշխատողների եւ սոցաշխատողների միջոցով: Սակայն  քիչ չեն այն շահառուները, որոնք գերադասում են իրենք այցելեն գրասենյակ, ստանան իրենց պարենամթերքը եւ նշանակված դեղանյութերը:

Իհարկե գրասենյակ այցելելով նրանք նաեւ հետազոտվում են: Նախորդ ամսում մշավել է անհատական քարտերի նոր ձեւ, որտեղ գրանցվում են գրասենյալ այցելած շահառուների առողջական տվյալնեը՝ այդ թվում քաշը, հասակը եւ որոշվում է մարմնի զանգվածի ինդեկսը (BMI)՝ ավելորդ քաշի հայտնաբերման համար: Զարկերակային ճնշումը, արյան մեջ թթվածնի սատուրացիան եւ գլյուկոզայի մակարդակը` առանձնապես դիաբետով տառապող հիվանդների մոտ, պարտադիր հետազոտություններ են: Առողջական վիճակի գնահատման այս միջոցները օգտագործվում են շահառուների մոտ առողջական խնդիրների վաղ հայտնաբերման եւ բուժման նպատակով: ԷՍԳ իրականացվում է գանգատներ ունենալու դեպքում:

Բայց միայն հետազոտվելու համար չէ, որ շահառուները այցելում են գրասենյակ: Նրանք չեն թաքցնում, որ ամենաշատ կարիք ունեն հաղորդակցվելու եւ առիթը բաց չեն թողնում Հանգանակի բարեհամբյուր թիմի հետ հանդիպելու:

Ասկերանի շրջանի շահառուների պարենամթերքի տրամադրումը կատարվում է Թաթուլ Շեքյանի միջոցով: Նա է կազմակերպում նաեւ դեղանյութերի առաքումը: Ասկերանի շրջանի շահառուներից որոշները նույնպես գերադասում են այցելել գրասենյակ՝ հետազոտվելու, ստանալու պարենամթերքը եւ դեղանյութերը, ինչպես նաեւ ունենալ հաճելի ժամանց Լինա Գրիգորյանի եւ անձնակազմի մնացած անդամների հետ:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առաջ: