Նախորդ շաբաթվա ընթացքում մարտ ամսվա համար պատվիրված պարենամթերքը վերջապես առաքվեց գրասենյակ: «Ոսկե կաթիլ» հայրենական ապրանքանիշի բուսական յուղի արտադրությունը կանգ էր առել գազամատակարարման խափանման պատճառով, ուստի այն ստիպված ձեռք է բերվել Հայաստանից: Այս եւ ճանապարհների անանցանելությունը մի փոքր ուշացրել են պարենամթերքի տրամադրման գործընթացը:
Այս ամիս նույնպես, պարենամթերքի տրամադրումը եւ ջեռուցման փոխհատուցումը իրականացվում է միաժամանակ: Ներկայանալով գրասենյակ, շահառուները ստանում են ամենամսյա պարենամթերքը եւ ջեռուցման փոխհատուցման գումարը: Որոշ շահառուներ ստանում են նաեւ իրենց համար դուրս գրված դեղանյութերը:
Մարտ ամսում բավարար սպիտակուցային սննդակարգի ապահովման նպատակով տրամադրվում է հավ, որը ձեռք է բերվել Արցախի հայրենական արտադրողից: Շահառուներին տրամադրվում է նաեւ հնդկաձավար, բրինձ, վերմիշել, թեյ եւ շաքարավազ:
Պարենամթերքի տրամադրման առաջին 2-3 օրը կազմակերպության աշխատանքը սովորաբար շատ լարված է: Գրասենյակ են այցելում շահառուները, Տարեցների տնային սպասարկման կենտրոնի եւ Հանգանակի սոցաշխատողները իրականացնում են ֆիզիկապես թույլ շահառուների պարենամթերքի առաքումը, Ասկերանի շրջանի որոշ գյուղերի գյուղապետեր ներկայանում են՝ ստանալու իրենց տարեց համագյուղացիների օգնությունը: Սակայն այսօր գրասենյակում համեմատաբար հանգիստ էր առատ ձյան հետեւանքով ճանապարհների անանցելիության պատճառով: Նախատեսվում է Ասկերանի շրջանի պարենամթերքի առաքումը իրականացնել եղանակի բարելավումից հետո:
Դեռեւս եղանակը մնում է ցուրտ եւ ձնառատ: Ստեփանակետում ձյան շերտը գերազնացում է 80 սմ, իսկ գազամատակարարումը եւ էլեկտրաէերգիան տրամադրվում է անկանոն: Արցախում, արդեն երկրորդ շաբաթն է, շարունակում է օրհասական մնալ թշնամու կողմից սադրած հումանիտար աղետը:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: