«Հանգանակ» ՀԿ անձնակազմի համար կազմակերպվող դասընթացների 2022 թվականի պլանավորումը

«Հանգանակ» ՀԿ անձնակազմի համար կազմակերպվող ամենամսյա առցանց դասընթացների առաջին հանդիպումը տեղի ունեցավ փետվարի 3-ին: Սակայն նախապես որոշվել էր այն նվիրել 2022 թվականի դասընթացների պլանավորմանը: Ուստի հանդիպմանը մասնակցում էին ՀԿԲՄ անդամներ հոգեբույժ-գերոնտոլոգ դոկտոր Ջեյն Մահակյանը, հանրային առողջության մասնագետ Նենսի Բարսամյանը, որոնք վարում են դասընթացները, եւ «Հանգանակ» ՀԿ պատասխանատուները:

Խոսելով անձնակազմի կարիքների մասին, նշվեց, որ ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում դեռեւս զարգացած չէ պալիատիվ խնամքը: Մասնագետները քիչ են նույնիսկ Հայաստանում, իսկ դա մի բան է, որը անհրաժեշտ է առանձնահատուկ տարեցների առողջությամբ զբաղվող բուժաշխատողների համար: Քննարկվեցին մի շարք դեպքեր կապված վերջին ամիսներին ծանր հիվանդություններով տառապող շահառուների խնամքի հետ: Ուստի միանշանակ որոշվեց դասընթացներում անդրադառնալ պալիատիվ խնամքին: Այդ դասընթացները կարող են կազմակերվել ինչպես առցանց, այնպես էլ հրավիրելով մասնագետ:

Քննարվեցին Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից կազմակերպվող դասընթացների մասին: Ըստ նախնական համաձայնութան, դասընթացները պլանավորվում են կազմակերպել փետրվարի կեսերից հետո: Դասընթացների ծրագիրը եւ ժամանակացույցը պետք է տրամադրվի կազմակերպիչների կողմից մոտ ժամանակահատվածում:

Վերջում քննարկվեց Տարեցների ծրագիր-առաջարկի թարմացման անհրաժեշտության մասին: Այն չի վերանայվել 2017 թվականց հետո, այնինչ վերջին տարիներին այն ենթարկվել է մի շարք բարեփոխումների, որոնք չեն արտացոլվում ներկայացված ծրագիր-առաջարկում: