Հուլիսի 22-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպումը վարում էր ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը: Նա առաջարկեց այս հանդիպմանը հրավիրել Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի ծրագրերի համակարգող, հոգեբան Լիլիթ Մուրադյանին: Իր այցի շրջանակներում, Մարգարիտ Քիլաջյանը հանդիպում էր ունեցել Երեւանում՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի գրասենյակում: Նա շատ տպավորված էր այդ կազմակերպության կողմից կատարվող աշխատանքներով եւ կարեւորելով արդեն իսկ սկսած համագործակցությունը, նպատակահարմար գտավ ներկայացնել Լիլիթին աշխատանքային խմբին եւ առաջին դեմքից ստանալ տեղեկատվություն նախ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի մասին, եւ ապա հետագա ընդհանուր ծրագրերի, մասնավորապես, դասընթացների երկրորդ փուլի, տարեցների առողջական վիճակի գնահատման նրանց կոմից մշակվող հարցթերթիկի եւ վերջինիս ներդրման հնարավորությունների մասին: Լիլիթ Մուրադյանը մանրամասնորեն պատմեց այս ամենի մասին եւ սիրով պատասխանեց աշխատանքային խմբի անդամների հարցերին:
Հաջորդ հարցը 2022 թվականի հունիսի հաշվետվությունների վերլուծությունն էր: Առանձնահատուկ հարցեր չկային հաշվետվությունների հետ կապված: Ավելի կարեւոր խնդիր էր երրորդ եռամսյակի ֆինանսավորման, ավելի ճիշտ դրամական փոխանցումների հետ կապված խնդիրը: Փոխանցումը, որը կատարվել էր գրեթե 3 շաբաթ առաջ չի հասել Հանգանակ ՀԿ հաշվեհամարին: Բանկը դա կապում է ՌԴ դեմ սանկցիաների հետ, որոնց պատճառով SWIFT համակարգը ունեցել է խափանումներ: Ըստ Արցախբանկից ստացած տեղեկատվության այն չի գործել ավելի քան մեկ ամիս, բայց վերջին մի քանի օրը սկսել է գործել այլ միջանկյալ բանկի միջոցով, որի ռեկվիզիտներ արդեն ներկայացվել են ՀԿԲՄ ֆինանսական պատասխանատուին: Նա փոխանցված գումարը հետ է կանչել, որպեսզի նոր ռեկվիզիտներով իրականացնի փոխանցումը: Հույս հայտեցին, որ մոտ օրերին դրամը կհասնի հասցեատիրոջը:
Քննարկվեցին նաեւ այլ ընթացիկ հարցեր: