Հուլիսի 23-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/Հանգանակ ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀԿԲՄ եւ Հանգանակ ՀԿ պատասխանատուները: Քննակվեցին մի շարք հրատապ հարցեր, այդ թվում պարենամթերքի եւ դեղանյութերի վերջին թանկացումների հետ կապված հնարավոր գերծախսը:
Ուրախալի լուրով սկսվեց հանդիպումը: Շաքարային դիաբետով տառապող հիվանդներին, համաձայն վերջին քննարկումներին, անհրաժեշտ է ապահովել գլյուկոմետրերով եւ նրանց համապատասխան ստրիպներով: Փորձնական հուլիսի 9-ին ուղարկված ծանրոցը գլուկոմետրով եւ ստրիպներով Երեւան է հասել հուլիսի 19-ին: Սակայն Արցախ հնարավոր չի եղել DHL ծառայության միջոցով ծանրոց ուղակել, եւ, որոշվել է, առայժմ օգտվել այդ կապից Երեւանի հայտնի հասցեով:
Ներկայացվեց նոր քանակական հաշվետվության ձեւը, առաջարկվեց հաշվետվություն ներկայացնել ինչպես մահացության եւ հիվանդացության, այնպես էլ նոր մարտահրավերների պայմաններում Կովիդ-19 դեպքերի եւ շահառուների վակցինացիայի մասին տվյալները:
Խոսվեց անօթեւան 29 տեղահանված շահառուների մասին: Քննարկվեցին այդ շահառուերի բնակարանային հարցի լուծման հնարավոր ուղիները:
Հանդիպման վերջում Հանգանակի գրասենյակ ներկայացավ շահառուներից մեկը՝ Հրանուշ Ենգիբարյանը, որտեղից աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցում էր Տարեցների ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը: Հրանուշ Ենգիբարյանը Արցախի պետական համալսարանի դասախոս էր, նա որջյունեց ՀԿԲՄ անդամներին, պատմեց իր մասին եւ երախտագիտություն հայտնեց երկար տարիների հոգատարության եւ խնամքի համար: