Հոգեբանական խորհրդատվությունը վերսկսվել է 

Ինչպես տեղեկացվել էր նախորդ հրապարակումներում, պաշտոնապես մարտի մեկից «Հանգանակ»-ը իր գրասենյակը տեղափոխել է Արա Սարգսյան 6 հասցեում տեղակայված «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի ընդարձակ գրասենյակ, որտեղ եւ մարտի 19-ին տեղի ունեցավ առաջին հոգեբանական խմբային պարապմունքը: Պարապմունքին հրավիրված էին 10-ից ավելի շահառուներ, այդ թվում նաեւ Վանաձորում բնակվող տիկին Իսկուհին, որը մեծ սիրով, կտրելով երկար ճանապարհ, ներկայացավ պարապմունքին: Նշենք, որ տիկին Իսկուհին դեռ Ստեփանակերտում հոգեբանական պարապմունքների մշտական մասնակիցն էր:

Չնայած տեղատարափ անձրեւին, գրեթե բոլոր հրավիրվածները ներկա էին: Շատ հուզիչ հանդիպում էր՝ արցունքներով, կարոտով, սիրով եւ ջերմությամբ: Ոչ պակաս հուզված էր նաեւ հոգեբան Անահիտ Լալայանը, որը նույն անհամբերությամբ սպասում էր այս հանդիպմանը: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան վեց ամիս առաջ Ստեփանակերտում, երբ միասին փորձում էին դիմակայել դաժան շրջափակումին: Իսկ հիմա պետք է հաղթահարեն ավելի դաժան փորձություններ:

Այդ օրը իր այցով հաճելի անակնկալ մատուցեց Հանգանակի բարեկամ Ցոլին Սարյանը: Նա Միացյալ Նահանգներից ժամանել է Հայաստան՝ իր ծառայությունները մատուցելու Հայրենիքին: Նա ծանոթացավ Հանգանակի շահառուների եւ բուժաշխատողների հետ: Հաճելի զարմացած էր գրասենյակում տիրող ջերմ եւ հյուրընկալ մթնոլորտով: Նա ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ չկարողացավ այցելել Ստեփանակերտի գրասենյակ, բայց խոստացավ նորից այցելել եւ իր աջակցությունը ցուցաբերել կազմակերպությանը:

Հոգեբանական խմբային պարապմունքները կլինեն շարունակական: Հաջորդ շաբաթ նույն օրը եւ նույն ժամին հոգեբանը սիրով կսպասի Հանգանակի շահառուներին:

155_9
155_16
155_8
155_17
155_11
155_14
155_7
155_5
155_4
155_15
155_10
155_12
155_6
155_9 155_16 155_8 155_17 155_11 155_14 155_7 155_5 155_4 155_15 155_10 155_12 155_6

Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Տարեցների ծրագրի նորություններին:

Եթե դուք բռնագաղթել եք Արցախից, միայնակ տարեց եք եւ կարիք ունեք խնամքի՝ զանգահարեք մեզ 097-77-09-00 հեռախոսահամարով կամ այցելեք գրասենյակ: