Հոկտեմբեր ամսվա պարենամթերքի տրամադրումը շարունակվում է

Անցած շաբաթվանից սկսվել է հոկտեմբեր ամսվա պարենային օգնության տրամադրումը: Հաշվի առնելով, որ նոր է վերջացել միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված բավական ծավալուն պարենամթերքի բաժանումը, որոշվեց չկրկնվելու համար այլ մթերքներ տրամադրել՝ հավ, ձու, կարագ, պահածոյացված կանաչ ոլոռ: Ինչպես տեսնում եք, Հանգանակը հետեւում է սննդաբանների խորհուրդներին եւ սպիտակուցային սնունդը գերակշռում է տարեցների համար նախատեսված հոկտեմբեր ամսվա փաթեթում:

Ինչպես միշտ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի եւ Հանգանակի սոցաշխատողները պարենային օգնությունը առաքել են իրենց շահառուներին 2-3 օրերի ընթացքում: Այսօվա դրությամբ շահառուների ավելի քան 70%-ը արդեն ստացել են իրենց պարենամթերքը, իսկ մի մասը նաեւ դեղանյութերը եւ անհրաժեշտ բժշկական եւ հիգիենիկ պարագաները:

Հաջորդ շաբաթ պլանավորվում է Ասկերանի այցը: Այն կլուսաբանվի առանձին: Իսկ պարենային օգնության տրամադրման լուսանկարները դիտեք ֆոտոշարքում:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: