Եկավ հերթական հինգշաբթին, որին այդքան սպասում էին շահառուները: Արդեն սովորություն է դարձել, որ մասնակիցները իրենք են որոշում քննարկման թեման: Վերջին զարգացումներից ելնելով, մասնակիցներին անհանգստացնում էր միայն Արցախի ճակատագիրը, առանձնապես, երբ ՀՀ իշխանությունները երես են թեքել արցախցիներից եւ իրենց ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում: Շատ բուռն եւ էմոցիանալ քննարկում ստացվեց: Հոգեբանը հրաշալի վարեց դասընթացը եւ փորձեց պոռթկուն նյութը վերածել ամենօրյա փոքրիկ իրադարձություններով եւ ուրախություններով հագեցած կյանքով ապրելու թեմայի: Հիմնական գաղափարն այն էր, որ մասնակիցները իրենք չեն կարող փոխել կյանքի ընթացքը, բայց կարող են այն դարձնել իրենց համար ավելի հետաքրքիր եւ ներդաշնակ: Եվ թեմային համահունչ, տիկին Սեդան բերել էր իր պատրաստած տորթը: Նա որոշել էր հյուրասիրել հոգեբանական սեանսի մասնակիցներին եւ Հանգանակի աշխատակիցներին եւ օրը գեղեցկացնել հյուրասիրությամբ:
Հանդիպումը անցավ շատ ջերմ եւ հուսադրող: Մասնակիցները ակտիվորեն մասնակցեցին եւ քննարկումներին, եւ հյուրասիրությանը: Բոլորը գովեցին տիկին Սեդայի պատրաստած տորթը, իսկ նա խոստացավ, որ հաջորդ անգամ ավելի մեծը կպատաստի:
Վայելեք հոգեբանական սեանսի ֆոտոշարքը ստորեւ: