Մեկամսյա ընդմիջումից հետ Հանգանակում վերսկսվեցին հոգեբանական խմբային սեանսները

Անցած հինգշաբթի, միամսյա դադարից հետո, Հանգանակում տեղի ունեցավ մայիս ամսվա առաջին հոգեբանական խմբային պարապմունքը: Պարապմունքը սկսվեց նոր մասնակիցների հետ ծանոթությամբ: Բժշկուհու առաջարկությամբ նրանք ներկայացան եւ հակիրճ պատմեցին իրենց մասին: Շահառուները շատ ուրախ էին, որ պարապմունքները վերսկսվել են: Շրջափակման պայմաններում այսպիսի հանդիպումները ավելի քան երբեւէ անհրաժեշտ են:

Շահառուների համար շատ ուրախալի լուր էր, որ Տարեցների ծրագիրը շարունակվում է 2023 թվականի ընթացքում եւ նրանցից շատերը վերջին օրերին հասցրել էին ստանալ իենց անհրաժեշտ դեղանյութերը: Հոգեբանական պարապմունքից առաջ մասնակիցներից մի քանիսը եւս ստացել էին իրենց դեղորայքը եւ ոգեւորված պատմում էին, թե ինչպիսի մեծ օգնություն է դա իրենց համար:

Բժշկուհին առաջարկեց քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես նա խնդրեց մասնակիցներին պատմել, թե յուրաքանչյուրը ինչպես է դիմակայում շրջափակմանը եւ ինչ խորհուրդ կարող է տալ մյուսներին՝ հաղթահարելու իրենց առաջ ծառացած դժվարությունները:

Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր: Մասնակիցները ակտիվորեն մասնակցում էին քննարկումներին եւ հայտնում իրենց անձնական կարծիքը այս կամ այն քաղաքական երեւույթի կամ վերջին միջադեպերի մասին:

Վայելեք հոգեբանական սեանսների ֆոտոշարքը ստորեւ: