«Հանգանակ» ՀԿ ՀԿԲՄ /A.W.W.A/ առողջապահական թիմի հետ սկսել է համատեղ ծրագիր՝ իրականացվում են դասընթացներ դոկտոր Ջեյն Մահակյանի եւ Նենսի Բարսամյանի ղեկավարությամբ՝ շահառուների/տարեցների մոտ գնահատելու դեպրեսիայի մակարդակը եւ ժամանակին ախտորոշելու եւ բուժելու դեպրեսիաները եւ հոգեբանական այլ խնդիրներ:
Ծրագրի շրջանակներում քննարկվում են նաեւ տարեց շահառուների այլ առողջապահական խնդիրներ, մասնավորապես շաքարային դիաբետը, որպես հաճախ հանդիպող խնդիրներից մեկը:
Առաջիկա հեռավար հանդիպումներից մեկի ժամանակ պետք է քննարկվեն ինսուլինից կախված 3 պացիենտներ, վերլուծվի նրանց հիվանդության վարման պլանը եւ առաջադրվեն ժամանակակից լուծումներ:
Այսօր՝ հունիսի 4-ին, «Հանգանակ» ՀԿ գրասենյակ է հրավիրվել այդ շահառուներից մեկը՝ Ռիմա Ա.-ն: Նա գտնվում է քաղաքային պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ դոկտոր Քրիստինե Ղազարյանի հսկողության տակ եւ բոլոր անհրաշեժտ հետազոտությունները կատարվում են քաղաքային պոլիկլինիկայում:
Ռիմային տրամադրվել է անձնական օգտագործման գլիկոմետր, սակայն դժվարւթյուն ունենալով ինքնուրույն չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, Ռիման այցելում է գրասենյակ:
Բոլոր ստացված արդյունքները կտրամադրվեն բժշկին՝ Ռիմայի հիվանդության վարման սխեման մշակելու համար: