Նոյեմբեր ամսվա պարենամթերքի տրամադրումը ավարտված է

Նոյեմբեր ամսվա պարենային օգնության տրամադրումը գրեթե ավարտված է: Այս ամսվա համար շահառուներին տրամադրվեց բուսական յուղ, թեյ, շաքարավազ, բրինձ, պահածոյացված լոլիկ՝ սեփական հյութում եւ 10 հատ ձու:

Նոյեմբեր ամիսը հարուստ էր իրադարձություններով, սակայն նույնիսկ տիրող ֆինանսական դժարությունների պայմաններում՝ ծրագիրը ընթանում էր հարթ: Ինչպես միշտ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի եւ Հանգանակի սոցաշխատողները պարենային օգնությունը առաքեցին իրենց կցված շահառուներին մի քանի օրվա ընթացքում: Տարեցների մի ստվար զանգված նախընտրում է անձամբ ստանալ պարենամթերքը Հանգանակի գրասենյակից, ինչը հնարավորություն է ստեղծում բուժաշխատողների համար, առիթից օգտվելով, հերթական բժշկական քննությունները կատարել եւ գնահատել ներկայացող շահառուների առողջական վիճակը:

Ներկայումս Հանգանակը շարունակում է շաքարային դիաբետի սքրինինգային հետազոտությունները շահառուների շրջանում: Պլանավորվում է այն ավարտել մինչեւ տարեվերջ:

Դեղանյութերը եւ անհրաժեշտ բժշկական եւ հիգիենիկ պարագաները տրամադրվեցին պարենամթերքին զուգահեռ: :

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: