Շահառուները միշտ սպասում են հոգեբանական պարապմունքներին

Ինչպես եւ խոստացել էր «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար հեգեթերապեւտ Անահիտ Լալայանը, հոգեբանական խմբային պարապմունքները հաջողությամբ շարունակվում են: Հերթական հանդիպումը կայացավ ապրիլի 18-ին կազմակերպության գրասենյակում:  Հանդիպմանը ներկայացան 10 շահառուներ, որոնք հիմնականում հաճախում էին խմբային պարապմունքներին դեռ Ստեփանակերտում, սակայն կային նաեւ նոր մասնակիցներ: Ինչպես ասվել էր, պարապմունքները բաց են եւ մասնակիցների թիվը եւ կազմը կարող են լինել փոփոխական: Դա թույլ է տալիս շահառուներին միանալ կամ հեռանալ խմբից ցանկացած պահի:

Մասնակիցները շատ ակտիվ էին պարապմունքի ժամանակ, սիրով եւ պատրաստակամությամբ կիսվում էին իրենց հույզերով եւ ապրումներով: Պետք է ասել, որ բոլորի ապրումները եւ խոհերը նույնն էին:

Պարապմունքի մանրամասներին ծանոթացեք ֆոտոշարքում:

162_3
162_4
162_2
162_8
162_5
162_6
162_7
162_9
162_14
162_10
162_12
162_11

Եթե դուք բռնագաղթել եք Արցախից, միայնակ տարեց եք եւ կարիք ունեք խնամքի՝ զանգահարեք մեզ 097  770 900 հեռախոսահամարով կամ այցելեք գրասենյակ: