Հուլիսի 19-ին կազմակերպվեց հերթական այցը Ասկերան՝ շահառուներին պարենամթերք եւ դեղանյութեր տրամադրելու: Թաթուլ Շեքյանի համեստ ներկայությամբ արագ կազմակերպվեց օգնության տրամադրումը: Շոգի պատճառով հիմնականում ներկայացել էին այն շահառուները, որոնք բնակվում են Ասկերանի գրասենյակի հարեւանությամբ: Խնամքով դասավորված թերթիկները աստիճանաբար հայտնվում էին թղթապանակում, որը պետք է լրացվելուց հետո վերադարձվի Հանգանակի գրասենյակ: Աշխատանքը ընթանում էր առանց ավելորդ եռուզեռի՝ անգիստ եւ անաղմուկ: Աշխատանքի ճիշտ կազմակերպվան այս ոճը նկատել էր Շուշիի ծրագրի հովանավորներից մեկը՝ Դավիթ Մկրտչյանը, որը 2019-ին այցելել էր Շուշի ծանոթանալու իր շահառուների հետ: Նա չէր կարողանում թաքցնել իր զարմանքը եւ անընդհատ բացականչում էր՝ ինչպիսի կազմակերպվածություն:
Ասկերանում վերջացնելով աշխատանքը, թիմը այցելեց նաեւ Այգեստան՝ եւս երկու շահառուների տրամադրելու պարենամթերք եւ դեղանյութեր: Հիմնականում գյուղապետերը արդեն ստացել էին իրենց գյուղացիների օգնությունը; Շոշ գյուղի երկու շահառուների մթերքը առաքվեց հաջորդ օրը:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: