Ռոզալյա Բ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին:

Ռոզալյան ծնվել է 1927թ. Ստեփանակերտում: Կրթությունը ստացել է №1 միջնակարգ դպրոցում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը, որից անմիջապես հետո աշխատանքի է անցել մարզային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում՝ որպես բուժքույր: Ավելի քան 30 տարի Ռոզալյան եղել է բաժանմունքի ավագ բուժքույրը եւ համարվել է քաղաքի լավագույն բուժքույրերից մեկը:

Ռոզալյայի անձնական կյանքը չի դասավորվել կարիերայի նման հաջողակ: Նա անհաջող ամուսնությունից հետո բաժանվել է: Ամուսնությունից երեխաներ չի ունեցել: Երիտասարդ տարիները ապրել է երջանիկ ու անհոգ կյանքով, սակայն մաղթում է բոլոր երիտասարդներին, որ ժամանակին կազմեն իրենց ընտանիքները եւ ունենան երեխաներ:

Ռոզալյան Հանգանակի շահառու է ստեղծման օրից՝ 2004 թվականից: Նա անդամագրվել է կազմակերպության շահառուների ցանկում՝ ըստ քաղաքապետարանի կողմից ներկայացրած միայնակ թոշակառուների ցուցակի:

Ռոզալյան ապրում է իր հայրական տանը: Կենցաղային պայմանները նորմալ վիճակում են: Ստանում է 67000 ՀՀ դրամ թոշակ, որը, իհարկե, չի հերիքում: Տունը ջեռուցվում է էլեկտրական ջեռուցիչով, որի ծախսերը հոգում են Հանգանակն ու իր եղբոր որդին:

Այժմ նա անկողնային հիվանդ է, նրան խնամում են Հանգանակի սոցաշխատողներն ու նրա եղբոր որդու կողմից վարձած դայակը: Նա իր առողջական վիճակը համարում է վատ` տառապում է ստորին վերջույթի գանգրենայով: Դեղանյութերը ամբողջովին տրամադրում է Հանգանակը:

«Հանգանակը իմ կյանքին նոր երանգ է տվել: Շնորհակալ եմ բոլորից հոգատար վերաբերմունքի համար»,- ասում է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով