Ռոզալյա Ս.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսին:

Ծնվել է 1936 թվականի հուլիսի 15-ին Մարտունու շրջանի Կավահան գյուղում: Հայրը հյուսն էր, մայրը՝ դերձակուհի։ Նրա ծնողները ունեցել են 9 երեխա, սակայն 2-ը փոքր հասակում մահացել են։ Ռոզալյան ընտանիքի 9-րդ երեխան էր։

Ռոզալյան մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ։ 1953 թվականին Ռոզալյան ավարտելով Ստեփանակերտում թիվ 1 միջնակարգ դպրոցը ընդունվել է Մոսկվայի տնտեսագիտական տեխնիկումի հեռակա բաժինը։ Ուսմանը զուգահեռ նա սկսել է աշխատել ԼՂՀ-ի մարզմատակարարման գրասենյակում՝ որպես գլխավոր հաշվապահի օգնական։

1962-1994 թվականներին նա աշխատել է Ստեփանակերտի քաղաքային ֆինանսատնտեսական բաժնում՝ որպես ավագ տնտեսագետ։

1994-1999 թվականներին՝ պետական ապահովագրության բաժնում՝ որպես գլխավոր տնտեսագետ։

Որտեղ էլ նա աշխատել է, միշտ աչքի է ընկել իր խելամտությամբ ու աշխատասիրությամբ, վայելել ղեկավարության սերն ու հարգանքը։

1999 թվականին Ռոզալյան անցնելով տարիքային թոշակի, 2000-2015 թվականներին շարունակել է աշխատել Ստեփանակերտի պետական արխիվում՝ որպես վարչության պետի օգնական, քանի որ նրա աշխատանքային փորձն ու խորհուրդները զգացվում էր ամեն մի բնագավառում։

1957 թվականին Ռոզալյան ամուսնացել է, սակայն երեխա չի ունեցել։ Չնայած դրան, նա մինչ օրս էլ գտնվում է հարազատների ուշադրության կենտրոնում։ Ամուսինը մահացել է 2012 թվականին։

Նա ապրում է երկու սենյականոց բնակարանում, որը ձմռանը ջեռուցվում է էլեկտրականությամբ։

Նրա թոշակը կազմում է 76000 ՀՀ դրամ, որից 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ ։

Ռոզալյան Հանգանակի շահառու է 2015 թվականից։ Նա տառապում է հիպերտոնիկ հիվանդությամբ։ Հանգանակից նա ստանում է Կոնկոր 5մգ N25, Տրիպլեքսամ 10մգ N10, Կարդիոմագնիլ 75մգ N30 դեղերը։ Պոլիկլինիկայից չի օգտվում, անհրաժեշտության դեպքում դիմում է Հանգանակի բժիշկ Լիլյա Սեյրանյանին կամ իր ընտանքին բարեկամացած բժիշկներին։

Նա շատ գոհ է Հանգանակի ողջ անձնակազմից ու իր խորին շնորհակալությունն է հայտնում բարերարներին, Հանգանակի ողջ անձնակազմին, ովքեր այս դժվար օրերին շարունակում են իրենց բարեգործությունը, որի կարիքը այսօր ավելի շատ է զգացվում Արցախ աշխարհում, քան երբեւէ։