Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին:
Սվետլանան ծնվել է 1940թ. մարտի 9- ին Ստեփանակերտում: Տարրական կրթությունը ստացել է Ստեփանակերտի №1 օրիորդաց դպրոցում, ապա ուսումը շարունակել է №2 միջնակարգ դպրոցում: Դեռ դպրոցը չավարտած ամուսնացել է: Ամուսինը բարեհոգի էր ու նվիրված, երջանիկ ապրում էին: Ունեցան երկու երեխա, սակայն երկուսն էլ մահացան մանուկ հասակում, որից հետո իրենք երեխաները չունեցան եւ որոշ ժամանակ անց որդեգրեցին մի աղջկա: Այժմ աղջիկը ամուսնացած է, ապրւմ է առանձին, բայց Սվետլանային հետ ոչ մի կապ չունի: Ամուսնու մահից հետո նա այլեւս մնացել է մենակ:
Պատերազմից հետո մինչև 2006թ. նա ապրում էր Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում իր հրազատների մոտ, սակայն այնտեղ նա ստանում է գլխուղեղի ինսուլտ եւ վերադառնում հայրենիք:
Հանգանակի շահառուն է 2008թ-ից: Հանգանակի մասին իրեն տեղեկացրել է հարևանուհին` Զաբելա Ստեփանյանը, որը նույնպես Հանգանակի անդամ էր:
Սվետլանան ոչ մի սեփականություն չունի, այժմ ապրում է հայրական տանը, որը եղբոր սեփականությունն է:
Ամսական ստանում է 55000 ՀՀ դրամ թոշակ, որը չի հերիքում: Նրա համար փրկության նպաստ է հանդիսանում Հանգանակի և եղբոր օգնությունը:
Իր առողջական վիճակը Սվետլանան համարում է միջինից ցածր, երկու անգամ ստացել է ինսուլտ և երկու անգամ ստենտավորել են սիրտը: Նա ունի երկրորդ կարգի հաշմանդամություն:
Դեղերի մի մասը ստանում է Հանգանակից, մյուս մասը ապահովում է եղբայրը:
Ձմռանը բնակարանը ջեռուցվում է էլեկտրականությամբ, որի վարձը ապահովում են «Հանգանակ» կազմակերպությունն ու եղբայրը:
— Հանգանակն իմ երկրորդ տունն է, չգիտեմ ինչ կլիներ ինձ հետ, եթե չանդամագրվեի փրկարար այդ կազմակերպությանը: Շնորհակալություն մեր բարերարներին եւ Հանգանակի աշխատակիցներին: