Հերթական հոգեբանական խմբակային սեանսը տեղի ունեցավ ըստ նախատեսված ժամանակացույցի: Տեղատարափ անձրեւի պատճառով շահառուները ներկայացան ուշացումով, որի պատճառով պարապմունքը նույնպես սկսվեց ուշացումով: Սակայն դա հնարավորություն տվեց Հանգանակի պատասխանատուներին մասնագետների հետ քննարկել հետագա անելիքները: Այն փաստը, որ սեանսների հիմնական մասնակիցները չեն կարող երկայացուցչական լինել բոլոր շահառուների համար, այսինքն գնահատելով նրանց հոգեվիճակը եւ դեպրեսիայի մակարդակը, չենք ունենա բոլոր շահառուների համար բնորոշիչ ցուցանիշ, առաջացավ անհրաժեշտություն կատարել սքրինինգային հետազոտություն՝ բացահայտելու շահառուների դեպրեսիայի մակարդակը եւ ընդհանուր հոգեկան առողջությունը:
Ընդհանուր առմամբ Տարեցների ծրագրի շահառունեի թիվը 320 է, որից 277-ը Ստեփանակերտի ծրագրում են ընդգրկված, իսկ 43-ը՝ Ասկերանի շրջանի: Որոշվեց նախ հետազոտությունը իրականացնել Ստեփանակերտում, քանի որ հոգեբանական ծառայություններից ավելի շատ օգտվելու են Ստեփանակերտի շահառուները: Որպես սկիզբ դասընթաց է կազմակերպվելու բուժանձնակազմի համար, նրանց պատրաստելու որպես հարցաքննողներ՝ տվյալների հավաքագրման համար: Վերջիններս անցկացնելու են հարցախույզ՝ յուրաքանչյուրը իրեն կցված շահառուների հետ: Հավաքագրված տվյալները մշակվելու են «Էմպաթիա» հոգեկան առողջության կենտրոնում եւ ստացված արդյունքները ներկայացնելու են «Հանգանակ» ՀԿ: Այնուհետեւ ստացված արդյունքները քննարկվելու են համատեղ եւ որոշելու է հոգեբանական խնդիրներ ունեցող շահառուների թիվը եւ նրանց անհրաժեշտ հոգեբանական ծառայությունների ծավալը եւ բնույթը:
Շատ պատասխանատու աշխատանք պիտի կատարվի եւ բավականին ծավալուն: Դա մի կողմից ոգեւորիչ է, իսկ մյուս կողմից՝ պարտավորեցնող: Որոշվեց, որ հարցաթերթիկը կպատրաստվի մոտակա ժամանակաշրջանում եւ եւս 2-3 օր անհրաժեշտ կլինի բուժանձնակազմի դասընթացների համար:
Հերթական հոգեբանական սեանսը անցավ բավականին հետաքրքիր: Մասնագետները նոր հնարքներ օգտագործեցին մասնակիցերի անձնական բնութագրի եւ կյանքի ընթացքում ձեւավորված վարքագծի բացահայտման համար: Սեանսի ավարտից հետո մասնակիցները դեռ երկար ժամանակ մնացին գրասենյակում եւ քննարկում էին այդ օրվա ստացած տպավորությունները եւ Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը:
Այցելեք մեր կայք եւ եղեք տեղեկացված կազմակերպության վերջին նորություններին: