Տեղատարափ անձրեւը խոչընդոտ չէ հոգեբանական պարապմունքների համար

Հերթական հանդիպումը կայացավ մայիսի 16-ին կազմակերպության գրասենյակում: Չնայած տեղատարափ անձրեւին, պարապմունքին ներկայացած մասնակիցները շատ էին: Կար նաեւ մեկ նոր մասնակից, որը առաջին անգամ լինելով գրասենյակում, խնդրել էր բուժքույր Նաիրե Ոսկանյանին, որ իրեն ուղեկցի:

Հանդիպման սկզբում նոր մասնակիցը ներկայացավ: Ներկայացան նաեւ մնացած բոլոր մասնակիցները ՝ դնելով ծանոթության սկիզբը: Նոր մասնակիցը Ասկերանից էր եւ ծանոթ չէր Հանգանակի այլ շահառուներին: Դա շատ ջերմ եւ հուզիչ ծանոթություն էր, որտեղ բոլորն էլ զգում էին իրար կարիք:

Հոգեբան Անահիտ Լալայանը արձագանքելով նորից հնչած երախտագիտության խոսքերին, որ «Էմպատիա» Հոգեկան առողջության կենտրոնը այդպիսի սիրով եւ հոգատարությամբ հյուրընկալել է Հանգանակին եւ նրա շահառուներին իր հարկի տակ, մասնավորապես ասաց, «…Ես մասնագետ եմ դարձել աշխատելով Արցախում, արցախցիների հետ, իսկ այստեղ՝ չնայած բազմաթիվ հնարավորություններին, ես իմ պարտքն եմ համարում իմ մասնագիտական հմտությունները ծառայեցնել արցախցիներին, որոնք ավելի, քան երբեւէ ունեն դրա կարիքը…»:

Պարապմունքը, ինչպես միշտ, շատ հետաքրքիր էր: Մասնակիցերը խոսեցին առաջադրված թեմայի շուրջ, որը ամեն անգամ փոխվում է՝ ավելի հետաքրքրական դարձնելով այն մասնակիցներին:

Պարապմունքի մանրամասներին ծանոթացեք ֆոտոշարքում:

166_7
166_2
166_5
166_8
166_10
166_9
166_11
166_3
166_4
166_7 166_2 166_5 166_8 166_10 166_9 166_11 166_3 166_4

Եթե դուք բռնագաղթել եք Արցախից, միայնակ տարեց եք եւ կարիք ունեք խնամքի՝ զանգահարեք մեզ 097  770 900 հեռախոսահամարով կամ այցելեք գրասենյակ: